Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արծվիկ Մինասյանը խոստացավ տնտեսական բլոկի ծրագրում ներառել հեղափոխական մոտեցումներ

Վերադարձ լուրերի բաժին

10:06 , 16 Մայիս 2018

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում վարչապետ Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է իր հայտարարությունը, որ Հայաստանում մենաշնորհներ չեն լինելու: Նա նշեց, որ հետևողական աշխատանք է պետք կատարել, որ դրանք դադարեն գոյություն ունենալ: «Ես չափազանց մեծ գոհունակությամբ եմ արձանագրում, որ տնտեսական դաշտն ադեկվատ է արձագանքում մեր քաղաքական հայտարարություններին։ Որքանով ինձ հասել են տեղեկություններ և զեկուցել են, մայիսի 8-ից հետո մեր տնտեսությունը ոչ միայն նեգատիվ ազդակներ չի ցուցաբերում, այլև ցուցաբերում է դրական ազդակներ, դա կարծում եմ կապված է առկա լավատեսական մթնոլորտի հետ»,-«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ասել է Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետի խոսքով՝ պետք է ակնկալել նաև զբոսաշրջության ծավալների մեծացում, քանի որ միջազգային մամուլում Հայաստանը ներկայացվում է հիմնականում դրական շեշտադրումներով: «Մարդիկ լայնորեն հետաքրքրված են Հայաստանով ու հուսով եմ, որ դա կվերափոխվի կոնկրետ գործողության ու նրանք կորոշեն գալ Հայաստան՝ տեսնելու, թե դա ինչ երկիր է»,-ասել է Նիկոլ Փաշինյանը:

Նա շնորհակալություն է հայտնել Սուրեն Կարայանին կատարած աշխատանքի համար՝ հույս հայտնելով, որ նա նորանշանակ նախարարին ու կառավարությանը կփոխանցի իր ձեռք բերած գիտելիքները՝ կապված այս կամ այն ծրագրերի հետ: «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նախարարության աշխատակիցներին արդյունավետ աշխատանքի համար, թիմը շատ պրոֆեսիոնալ է: Պարոն Մինասյանը նոր մարդ չէ համակարգում, մեծ հույս կա, որ ծրագրերը բնականոն հունով կընթանան»,-ասել է Սուրեն Կարայանը՝ հավելելով, որ ցանկացած պահի կօժանդակի:

Նորանշանակ նախարար Արծվիկ Մինասյանը շեշտել է, որ վարչապետի կողմից մատնանշված հիմնախնդիրները լինելու են իրենց գերատեսչության ծրագրային առաջնահերթություններն ու ամենօրյա գործունեության հիմքում: «Հակամենաշնորհային քաղաքականությունը որպես կենտրոնական քաղաքականության մաս կլինի ամենօրյա ու ամեն ծրագրային մոտեցումների մեջ: Մեզ սպասվում է թեժ ու լավ շրջան, մենք առաջիկայում կներկայացնենք տնտեսական բլոկի ծրագիրը, այնտեղ հեղափոխական մոտեցումներ կլինեն, կխնդրենք, որ աջակցությունը լինի ամբողջական»,-ասել է Արծվիկ Մինասյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԿԲ-ն կասեցրել է «ՏԵՐ-ԵՍԱՅԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության լիցենզիայի գործողությունը

ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի օգոստոսի 17-ի նիստում «Հայաստան առևտրի կենտրոն Հայրապետյան եղբայրներ» ՓԲԸ փոխանակման կետին…

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Օգոստոսի 13-ից 17-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

Մատչելի հիփոթեք Յունիբանկից. կանխավճարը` սկսած 0%-ից

Յունիբանկն առաջարկում է նոր հիփոթեքային վարկ` Երևանի Պարույր Սևակ 51/2 հասցեում գտնվող նորակառույց բազմաբնակարան շենքում առանց կանխավճարի բնակարան ձեռքբերելու համար