Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արծվիկ Մինասյանը, ամենայն հավանականությամբ, կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը. Աղվան Վարդանյան

Վերադարձ լուրերի բաժին

16:21 , 26 Սեպտեմբեր 2016

Արծվիկ Մինասյանը, ամենայն հավանականությամբ, առաջիկայում կզբաղեցնի բնապահպանության նախարարի պաշտոնը: Այս մասին այսօր ՀՀ Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՅԴ խմբակցության քարտուղար Աղվան Վարդանյանը։

ՀՅԴ-ի հետ հանդիպման ժամանակ, ըստ Աղվան Վարդանյանի, վարչապետ Կարեն Կարապետյանն ասել է, որ կառավարության առաջին նիստի հետ կապված թյուրընկալում է տեղի ունեցել: Ավելին՝ վարչապետն ասել է, որ շատ է ուզում աշխատել Արծվիկ Մինասյանի հետ, և առաջարկություն է արել Դաշնակցությանն ու Արծվիկ Մինասյանին: Այնպես որ, ՀՅԴ-ՀՀԿ կոալիցիոն համաձայնագիրը չեղյալ չի հայտարարվի. Աղվան Վարդանյանը դա բացառել է։

Իսկ ինչո՞ւ վարչապետը Արծվիկ Մինասյանին էկոնոմիկայի նախարարի (կամ հիմա արդեն՝ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի) պաշտոնում չի տեսնում։

Աղվան Վարդանյանը վարչապետի մոտեցումը պայմանավորել է այն հանգամանքով, որ նոր անվանումով նախարարությունում Կարեն Կարապետյանը պատկերացնում է ավելի շատ բիզնես մտածողություն ունեցող, բիզնեսի հետ առնչություն ունեցող անձի, իսկ Արծվիկ Մինասյանը բիզնեսի հետ առնչություն չի ունեցել։

Աղվան Վարդանյանը թերևս նկատի ուներ այն հայտարարությունը, որ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանվում է Ներդրումների և ձեռնարկատիրության աջակցության նախարարություն։ Սակայն այսօր հայտնի է դարձել, որ նախարարությունը կոչվելու է տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն։ Այս անվանումը ամենևին չի ենթադրում բիզնեսի հետ առնչություն ունեցող անձի նշանակում։

Ինչևէ, ըստ Աղվան Վարդանյանի, իրենց համար հասկանալի է, թե վարչապետն ինչ է ուզում անել տնտեսության ոլորտում, և իրենք աջակցում են վարչապետի այդ նախաձեռնություններին:

Նա նաև համոզմունք է հայտնել, որ Արծվիկ Մինասյանի կարողությունները լիուլի կբավականացնեն նաև բնապահպանության նախարարությունում իր գործառույթները կատարելուն, և տեղեկացրել, որ Դավիթ Լոքյանն ու Լևոն Մկրտչյանը կպահպանեն իրենց պաշտոնները:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: