Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արի գնանք դասական համերգի»

Վերադարձ լուրերի բաժին

12:24 , 26 Փետրվար 2020

«Գալաքսի» ընկերությունների խումբը և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կմիավորեն ջանքերը՝ դասական երաժշտությունն առավել հասանելի դարձնելու համար։ Երկու կողմի թիմերի մասնակցությամբ սկիզբ դրվեց երկարատև համագործակցությանը, որն ամրապնդվեց պաշտոնական հուշագրի ստորագրմամբ՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր Գուրգեն Խաչատրյանի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի կողմից։

Համագործակցության մեկնարկը նշանավորվեց նաև առաջին համատեղ՝ «Մարդիկ և սիմֆոնիա» նախագիծի մեկնարկով, որն ուղղված է «Գալաքսիի» կազմում հանդես եկող 15 ընկերությունների ավելի քան 3000 աշխատակիցներին։ Նախագծի շնորհիվ ընկերությունների խմբի բոլոր աշխատակիցները հնարավորություն ունեն Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համերգաշրջանի բոլոր համերգներին հրավիրատոմս ստանալ՝ այցելելու ընտանիքի անդամների, ընկերների ու սիրելիների հետ։

GLXY-ASSO1

«Գալաքսին» համախմբում է շուրջ 3000 տաղանդավոր մարդ, ովքեր ամեն օր ստեղծում են արժեքներ: Յուրաքանչյուր մարդ իր յուրովի ներդրումն ունի ընդհանուր գործի մեջ, որը մեզ համար շատ արժեքավոր է: Մեզ համար կարևոր է ոչ միայն այն, թե մարդիկ ինչպես են աշխատում, այլև նաև, թե ինչպես են կարողանում կազմակերպել իրենց հանգիստը», – նշեց «Գալաքսի» ընկերությունների խմբի մարդկային ռեսուրսների կառավարման ղեկավար Էլմիրա Հովհաննիսյանը։

Աշխատակիցներին ուղղված հրավերում նշված է. «Դժվար է շնորհակալությունը «փոխանցել» տառերի միջոցով։ Այդ պատճառով ուզում ենք, որ լսեք մեր շնորհակալությունը դասական երաժշտության հնչյունների ներքո»։ Նախագծի հեղինակները լիահույս են, որ այս «շնորհակալության» նախաձեռնությունը կարող է սկիզբ դնել նոր կորպորատիվ մշակույթի ձևավորմանը և օրինակ ծառայել Հայաստանում գործող այլ ընկերությունների համար։

Համագործակցության արդյունքում «Գալաքսին» և Սիմֆոնիկ նվագախումբը նախատեսում են իրականացնել շարունակական այլ ծրագրեր, որոնք ուղղված կլինեն թե՛ համայնքին, և թե՛ լայն հանրությանը։

GLXY-ASSO2—640-480

«Այս համագործակցության մեկնարկն անչափ կարևոր է նաև նվագախմբի համար, քանզի մեծ է ցանկությունը ձեզ հասցնել մեր ասելիքը: Հայտնի է, որ երաժշտությունը համամարդկային լեզու է, որը չի ճանաչում սահմաններ և կարող է հասնել բոլորի սրտերին՝ անկախ ամեն ինչից: Հուսով ենք, որ, ունկնդրելով դասական երաժշտություն, նոր մոտիվացիաներ և նոր մտքեր, էմոցիաներ կառաջանան ձեզ մոտ», – նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի ծրագրերի ղեկավար Աննա Գևորգյանը։

Փետրվարի 25-ից մինչև հուլիսի 16-ը նախատեսված է 12 համերգ, և յուրաքանչյուր համերգին ակնկալվում է 200-ից ավելի աշխատակիցների ներկայությունը։ «Գալաքսի» ընկերությունների խումբը՝ հանդիսանալով ստեղծարար արվեստի մշտական աջակից, հավատում է, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ համագործակցությունը նոր ու հետաքրքիր նախագծերի մեկնարկ է տալու։

«Գալաքսի» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1999թ.-ին՝ Արամ, Գուրգեն և Արտյոմ Խաչատրյանների կողմից։ 20 տարվա գործունեւության արդյունքում «Գալաքսին» 30 հոգանոց թիմից կարողացել է դառնալ Հայաստանի թիվ մեկ գործատուն` ավելի քան 3000 բարձր վարձատրվող աշխատակիցներով և ավելի քան մեկ միլիոնի հասնող բաժանորդների և հաճախորդների թվով։ Ներկայումս «Գալաքսի» ընկերությունների խումբը ներկայացված է 3 երկրում՝ 10-ից ավելի ոլորտներում, իսկ «Գալաքսին» շարունակում է սոցիալական պատասխանատվության ծրագրեր իրականացնել, որն ուղղված է կրթության, նորարարության և արվեստների աջակցմանը՝ մարդկանց կյանքի որակը բարելավելու նպատակով։

Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հիմնադրել է 2005թ-ին դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, ով նաև նվագախմբի գեղարվեստական ղեկվարն ու գլխավոր դիրիժորն է: Շուրջ 14 տարի է, ինչ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ելույթ է ունենում տարեկան ավելի քան 50 համերգով՝ լայն ճանաչում ունեցած և ժամանակակից հանճարեղ հայ և արտասահմանյան կոմպոզիտորների ստեղծագործություններով հագեցած հետաքրքիր երաժշտացանկով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գերատեսչություններն ամենօրյա ռեժիմով իրականացնում են ծրագրերի ընթացքի մշտադիտարկում և ներկայացնում կառավարության ղեկավարին

Կառավարությունում քննարկվել է նպատակային ներդրումային ծրագրերին օժանդակության շրջանակը:

ՎՏԲ–Հայաստան Բանկը կվճարի հրատապ միանվագ աջակցության գումարներ

Հրատապ միանվագ աջակցության գումարները հաճախորդներին կտրամադրվեն առանց միջնորդավճարների և նվազեցումների:

Եկամտահարկի վերադարձի համար նոր փաստաթուղթ է անհրաժեշտ

ՊԵԿ-ը տեղեկացրել է, թե ինչ է պետք ներկայացնել: