Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները Հայաստանի և մի շարք այլ երկրների համար

Վերադարձ լուրերի բաժին

16:11 , 27 Ապրիլ 2020

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումները Հայաստանի և մի շարք այլ երկրների համար։
2020 թվականին՝ ՀՆԱ-ի 1.5% անկում, 2021 թվականին՝ 4.8% աճ։
2020 թվականին
գնաճը՝ 0.8%,
բյուջեի դեֆիցիտը՝ ՀՆԱ-ի 5%,
Ընթացիկ հաշվի հաշվեկշիռը՝ -8.6%:

Նշեմ նաև, որ այսօր ՀՀ Վիճկոմիտեի կողմից հրապարակված օպերատիվ տվյալներով, տնտեսական ակտիվության ցուցանիշը մարտին (նախորդ տարվա մարտի համեմատ) նվազել է 4.9%-ով, սակայն հունվար և փետրվար ամիսների դրական ցուցանիշների շնորհիվ՝ եռամսյակային ՏԱՑ-ը դեռ դրական է՝ 4% աճ։
Բնականաբար, այս վերջին աճողական ցուցանիշը շարունակելու է նվազել առաջիկա ամիսներին և մեր խնդիրն է այնպես անել, որ նվազումը հնարավորինս թույլ լինի, իսկ վերականգնումը հնարավորինս արագ սկսվի»։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է ձևակերպել կենսաթոշակային քարտեր և ստանալ թոշակն անկանխիկ

Կենսաթոշակն անկանխիկ ստանալու համար՝ հաճախորդին անհրաժեշտ է մոտենալ ՎՏԲ-Հայաստան Բանկի իրեն հարմար մասնաճյուղ, ներկայացնելով անձը հավաստող փաստաթուղթ և հանրային ծառայության համարանիշը և լրացնել թոշակային քարտ ստանալու դիմում:

Վիվա-ՄՏՍ-ը կրկին հերքել է քաղաքական գործընթացներում ներգրավված լինելը

Ընկերությունն իրականացրել ու իրականացնում է ռազմավարական կարևոր գործառույթ՝ տրամադրելով հեռահաղորդակցության ու թվային ծառայությունների լայն շրջանակ և ամբողջովին ապաքաղաքական կառույց է:

UCOM-ի LEVEL UP փաթեթներով բաժանորդներն ունեն անսահմանափակ մուտք Tiktok, Spotify, Coursera

Ucom-ի մի շարք Level Up սակագնային պլանների շրջանակում վերոնշյալ երեք հավելվածներից օգտվելիս ինտերնետի համար գանձում չի կատարվում: