Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր խորհուրդը Հայաստանի ֆինանսական համակարգը գնահատել է կայուն

Վերադարձ լուրերի բաժին

09:12 , 07 Դեկտեմբեր 2018

2018 թ. իրականացված Հայաստանի ֆինանսական համակարգի կայունության գնահատման (FSAP) ներքո Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) գործադիր խորհուրդը ՀՀ ֆինանսական համակարգը գնահատել է կայուն: 2012 թ.-ից ի վեր ֆինանսական համակարգի կայունությունն ամրապնդվել է, ինչին նպաստել են ՀՀ կենտրոնական բանկի կողմից ձեռնարկած մի շարք միջոցառումներ։ Միաժամանակ, բարելավում է դիտարկվել Բանկային վերահսկողության բազելյան հիմնարար սկզբունքներին ՀՀ բանկային համակարգի կարգավորման և վերահսկողական գործընթացների համապատասխանության մասով:

Ըստ ԱՄՀ գործադիր խորհրդի գնահատման՝ Հայաստանի բանկային համակարգը ունակ է եղել դիմակայել 2014 թ.-ի տնտեսական անկման հետևանքներին՝ բաժնետերերի կողմից ներդրված լրացուցիչ կապիտալի, մի շարք միաձուլումների, վերահսկողության և կարգավորման գործընթացների բարելավման շնորհիվ։ ԱՄՀ-ի գործադիր խորհուրդն ընդգծել է, որ ներկայումս ֆինանսական համակարգի ցուցանիշները դրսևորում են դրական զարգացման միտումներ. բոլոր բանկերը համապատասխանում են 12 տոկոս նվազագույն կապիտալի պահանջներին, բանկային համակարգում չաշխատող վարկերը նվազել են, բանկերի եկամտաբերության ցուցանիշները վերականգնվում են, սակայն դեռևս չեն հասել նախաճգնաժամային ցուցանիշին։

Խորհուրդը ողջունել է ֆինանսական համակարգի կայունության և զարգացմանն մասով արձանագրված առաջընթացը՝ կարևորելով դոլարիզացիայի մակարդակի նվազեցմանը և ռիսկերի վրա հիմնված վերահսկողության ներդրմանն ուղղված միջոցառումների շարունակականությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Կառավարությունն առաջարկում է գազալցակայանների հանդեպ կիրառվող ակցիզային հարկը գանձել այնպես, որ սպառողները չտուժեն

Եթե, այնուամենայինիվ, նույնիսկ գազի գինը բարձրանա, ապա սպառողը դրանից չի տուժի:

ՊԵԿ-ը պատրաստ է պատասխանել հարկման վերաբերյալ շոու բիզնեսի ներկայացուցիչների հարցերին

Պետեկամուտների կոմիտեն հրավիրում է շոու բիզնեսի ներկայացուցիչներին:

Հայ-լեհական գործարար պալատը ձգտում է ամրապնդել երկու երկրների կապերը

2019 թվականին Դավոսում Հայաստանի և Լեհաստանի վարչապետների հանդիպման ժամանակ կարևոր շեշտադրում է կատարվել փոխադարձ այցելությունների աշխուժացման և տնտեսական հարաբերությունների ամրապնդման վրա։