Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արժեթղթերի շուկա. ինչով է պայմանավորված 2016 թվականի ակտիվությունը (ինֆոգրաֆիկա)

Վերադարձ լուրերի բաժին

17:02 , 30 Հոկտեմբեր 2017

IPO։  Եթե տարիներ առաջ այս արտահայտությունը Հայաստանում շատերի ականջին խորթ էր, ապա այսօր քիչ գործարարներից շատերը գիտեն՝ ինչ է IPO-ն և ինչ է տալիս այդ գործընթացը։ Գիտեն, որ IPO-ի  կամ «բացվելու»՝ բորսայում ցուցակվելու միջոցով կարելի է կապիտալ ներգրավել ՝ բիզնեսը ընդլայնելու և զարգացնելու համար։ Ընդ որում, բանկային վարկերի համեմատությամբ IPO-ի միջոցով ներգրավված ռեսուրսները սովորաբար ավելի էժան են և երկարաժամկետ։ Սա ընդամենը առավելություններից մեկն է։

Գիտեն, սակայն քչերն են գնում IPO-ի։ Ինչո՞ւ։ Իհարկե, IPO-ն բավականին ծախսատար գործընթաց է և, և ցուցակվող ընկերությունը պետք է համապատասխանի որոշակի խիստ պահանջների։ Սակայն բացի ծախսերից և ֆինանսական կողմից՝ թողարկող ընկերությունը պետք է առավելագույնս թափանցիկ լինի, ունենա մշտապես թարմացվող ինտերնետային կայք, ինչպես նաև ԶԼՄ-ների և ներդրողների հետ (Investor Relations) հաղորդակցությունների արդյունավետ համակարգ, հրապարակի մի քանի տեսակի հաշվետվություններ և այլն:

Այս ամենը թույլ է տալիս հասկանալ, թե հայաստանյան ընկերությունները ինչու մեծ ոգևորությամբ չեն վերաբերում IPO-ին։

Որքանով են «բաց» հայաստանյան ընկերությունները

«Nasdaq OMX Armenia» բորսայում 2017 թվականի առաջին կիսամյակի վերջի դրությամբ ցուցակված է ընդամենը 20 ընկերություն։ 2014 թվականի բորսայում ցուցակված ընկերությունների թիվը 15 էր։ Աճ կա, սակայն բորսայի մասնակիցների թիվը չափազանց փոքր է։ Կամ, ավելի պարզ ասած, հայաստանյան ընկերությունների չնչին մասն է գերադասում «բացվել»։

Իսկ ի՞նչ տեսակի և ինչ ծավալի գործարքներ են կատարվում բորսայում։ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով՝ 2016 թվականին ՀՀ ֆոնդայում կատարվել է 97,2 մլրդ դրամի գործարք։ Ինչպես տեսնում եք գծապատկերում, այդ ծավալի կեսից ավելին՝ 53,8 մլրդ դրամը, պետական պարտատոմսերով գործարքներն են։ Բաժնետոմսերով կատարված գործարքների ծավալը 31,8 մլրդ դրամ է, կորպորատիվ պարտատոմսերինը՝ 11,5 մլրդ։

borsa1

2015 թվականի համեմատ աճել է թե՛ գործարքների քանակը (1093-ից հասնելով 1633-ի), թե՛ ծավալը՝ 33 մլրդ դրամից հասնելով 97,2 մլրդ դրամի։ Աճը տեղի է ունեցել պետական պարտատոմսերի և բաժնետոմսերի գործարքների հաշվին։

borsa2

Բաժնետոմսերի հետ կապված՝ նշենք, որ բորսայում ցուցակված 18 ընկերություններից բաժնետոմսեր են թողարկում 10-ը, որոնցից 3-ը բանկեր են։ Իսկ բաժնետոմսերի ազատ շուկայում (C) շրջանառվում են այդ ընկերություններից 7-ի բաժնետոմսերը.

ԱԼՄԱՍՏ (C)

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ (C)

ԱՐՑԱԽ ՀԷԿ

ԱՐՓԱ – ՍԵՎԱՆ

ԵՐԵՎԱՆԻ ՇԱՄՊԱՅՆ ԳԻՆԻՆԵՐԻ ԳՈՐԾԱՐԱՆ (C)

ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ (C)

ԵՐԵՎԱՆԻ ՈՍԿԵՐՉԱԿԱՆ ԳՈՐԾԱՐԱՆ 1- ԳՆՈՄՈՆ (C)

ՀԱՅԷԿՈՆՈՄԲԱՆԿ

ՄԱՔՈՒՐ ԵՐԿԱԹԻ ԳՈՐԾԱՐԱՆ (C)

ՅՈՒՆԻԲԱՆԿ (C)

Անցած տարվա ակտիվությունը բաժնետոմսերի գործարքների գծով պայմանավորված է առաջին հերթին բանկերի, և հատկապես՝ «Յունիբանկի» ակտիվությամբ։

Նշենք, որ «Յունիբանկն» առաջին բանկն է Հայաստանում, որը նախնական հրապարակային առաջարկի (IPO) միջոցով իրականացրեց բաժնետոմսերի տեղաբաշխում և ցուցակեց դրանք «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա»-ում:

Անցած տարվա դեկտեմբերի 9-ին «Յունիբանկի» խորհուրդը որոշում ընդունեց բանկի սովորական անվանական բաժնետոմսերի սեփականատերերին վճարել միջանկյալ շահութաբաժիններ 2016թ.-ի  հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածի համար`  սովորական անվանական բաժնետոմսերի տեսքով` 4 348 հատ /տեղաբաշխման ժամանակ ձեռքբերման նվազագույն փաթեթի քանակ/ բաժնետոմսի դիմաց 420 բաժնետոմս հաշվարկով, որը համարժեք էր 12.9% տարեկան եկամտաբերությանը: Շահութաբաժինների վճարման համար բանկն իրականացրեց սովորական անվանական բաժնետոմսերի լրացուցիչ թողարկում` բաժնետոմսի շուկայական արժեքով մոտ 3,2 մլրդ ՀՀ դրամ ծավալով:

Բացի «Յունիբանկից»՝ բորսայում ցուցակված վերը նշված 10 ընկերություններից ևս 3-ը որոշեցին շահութաբաժիններ վճարել՝ Արփա-Սևանը, Երևանի շամպայն գինիների գործարանը և Արցախ ՀԷԿ-ը։

2016 թվականի արդյունքներով վճարված շահութաբաժինները, մլն դրամ

borsa3

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Սպառողական զամբյուղ. ինչ արժե «յոլա գնալը»՝ 2017 թվականի 3-րդ եռամսյակի միջին գներով

Ազգային վիճակագրական ծառայության պնդմամբ՝ սպառողական զամբյուղն էժանացել է

Վիճակագրական «միջադեպի» հետքերով. ինչու է տարբերվում ներմուծման տվյալը

ՀՀ վարչապետի հետ հանդիպման ժամանակ Մեդվեդևը չհամաձայնեց Կարեն Կարապետյանի հնչեցրած թվի հետ։

Կարեն Կարապետյանն այցելել է Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն

Կենտրոնի աշխատակազմը վարչապետին է ներկայացրել իրականացվող ու նախատեսվող բարեփոխումների ընթացքը: