Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արթուր Վանեցյանը հույս ունի հաջորդ տարի ԱԱԾ աշխատակիցների աշխատավարձերի զգալի աճ ապահովել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

16:25 , 04 Հունիս 2018

Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը հույս ունի, որ կառավարությունը եկող տարվա բյուջեով կավելացնի ծառայությանը հատկացվող ֆինանսական միջոցները, ինչը հնարավորություն կտա բարձրացնել համակարգի աշխատակիցների աշխատավարձերը:

ՀՀ ԱԱԾ տնօրենն այս մասին ասաց Ազգային ժողովում ՀՀ 2017թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկմանը՝ պատասխանելով ՀՀԿ խմբակցության պատգամավոր Տաճատ Վարդապետյանի հարցին: «Ես շատ եմ ցանկանում, որ մենք հաջորդ տարվա բյուջեով կարողանանք ապահովել աշխատավարձերի զգալի բարձրացում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նշեց ԱԱԾ տնօրենը:

Անդրադառնալով ԱԱԾ արտաբյուջետային միջոցների վերաբերյալ պատգամավորի հարցին՝ Արթուր Վանեցյանը վստահեցրեց, որ ԱԱԾ-ն արտաբյուջետային միջոցներ գրեթե չունի. այն չնչին գումար է կազմում, որն ապահովում է կապի հատուկ միջոցների աշխատանքը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Յունիբանկը թողարկել է 5.25% եկամտաբերությամբ նոր դոլարային պարտատոմսեր

Մեկ պարտատոմսի անվանական արժեքը 100 դոլար է, գնման նվազագույնը ծավալը` 1 000 դոլար: Պարտատոմսերի շրջանառության ժամկետը 36 ամիս է: Պարտատոմսերը կարելի է ձեռք բերել Յունիբանկի գլխամասային գրասենյակում կամ 51 մասնաճյուղերից ցանկացածում:

ՀՀ ֆինանսների նախարարը հանդիպել է Արցախի պետնախարարի հետ

Կողմերը նշել են, որ մակրոտնտեսական՝ մասնավորապես հարկաբյուջետային քաղաքականության հարցերում հարաբերությունները մշտապես եղել են բարձր մակարդակի վրա:

ԳԾԱՊԱՏԿԵՐ: Պարենային անվտագությունն առաջնային խնդիր է

ՀՀ ներկրվել է ավելի էժան կարտոֆիլ, որի գինը զիջել է տեղական կարտոֆիլի գներին, իսկ լոլիկի դեպքում՝ 2018 թ. համեմատ ավելի թանկ լոլիկ է ներմուծվել: Ներմուծումն իրականացվել է այնպիսի երկրներից, որոնցից 2018 թ. 9 ամիսների ներմուծում չի իրականացվել: Այս միտումը նաև ահազանգում է հասունացող պարենային ավտանգության խնդրի մասին: