Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արթուր Ջավադյանը չի խեղճանում

Վերադարձ լուրերի բաժին

19:30 , 07 Հունիս 2016

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ԱԺ նիստի ժամանակ մի շարք ցուցանիշներ է ներկայացրել՝  Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանին խնդրելով դրանք մեկնաբանել:

Պատգամավորի նշած ցուցանիշները վերաբերվել են ներդրումների և աշխատավարձերի նվազմանը, և Հայաստանից կատարվող ապօրինի արտահանումների աճին։

Արթուր Ջավադյանն ի պատասխան նշել է, որ այդ թվերը տարբեր աղբյուրներից են վերցված, իսկ ապօրինի արտահանումների մասին տվյալները մի կասկածելի կազմակերպության կողմից հրապարակված թվեր էին: «Այս թվերն ընդհանրապես իրականության հետ որևէ կապ չունեցող ուսումնասիրություններից են»,- ասել է նա՝ Ա. Մանուկյանին հորդորելով այդ հարցերը ներկայացնել:

Պատգամավորն էլ հակադարձել է, թե՝ ինքը հիմնականում պաշտոնական թվեր է ներկայացրել. «Ձեր թվերով եմ ձեզ խեղճացնում»:

«Նախ՝ ես չեմ խեղճանում ձեր հարցերից ու երբևիցե չեմ խեղճանում: Ինչ վերաբերում է այդ երրորդ աղբյուրին, այն կասկածելի է, ես կապացուցեմ դա, իսկ առաջին երկուսի մասով կուսումնասիրեմ, կասեմ»,- պատասխանել է Ջավադյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում տաքսիների միջոցով ուղևորափոխադրումները կտրուկ աճել են

2018 թվականի օգոստոսին Հայաստանում ուղևորաշրջանառության ծավալը՝ ըստ ընդհանուր օգտագործման տրանսպորտի տեսակների, կազմել 234.1 մլն ուղևոր-կմ

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ անակնկալ՝ «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հոկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.