Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արթուր Ջավադյանը հանդիպել է ԱՄՀ բարձրաստիճան ղեկավարների հետ

Վերադարձ լուրերի բաժին

14:34 , 21 Հոկտեմբեր 2019

Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի տարեկան ժողովին մասնակցելու նպատակով Վաշինգտոնում գտնվող ՀՀ պատվիրակությունը, որի կազմում են փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, ԿԲ ֆինանսական համակարգի կայունության և զարգացման վարչության պետ Անդրանիկ Գրիգորյանը, Դիլիջանի ՈւՀԿ ղեկավար Արմեն Նուրբեկյանը անցկացրել են մի շարք հանդիպումներ: Նրանք ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթոնի Դե Լաննոյի և փոխտնօրեն Ռիչարդ Դորնբուշի հետ քննարկել են ԱՄՀ առաքելության վերջերս Հայաստան կատարած այցի արդյունքները և ԱՄՀ հետ հաստատված ծրագրի կատարման ընթացքը: Կողմերը քննարկել են նաև Հայաստանի մակրոտնտեսական վերջին ցուցանիշները, ինչպես նաև ֆինանսական համակարգի կայունությանը միտված ԿԲ կողմից իրականացված քայլերը: Էնթոնի Դե Լաննոյը նշեց, որ մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահում Հայաստանի տնտեսության և ֆինանսական համակարգի զարգացմանը միտված քայլերը և ուրախ է արձանագրել գրանցված դրական արդյունքները:

2
Հայաստանի պատվիրակությանը ընդունել է նաև ԱՄՀ Միջին արևելքի և կենտրոնական ասիայի դեպարտամենտի տնօրեն Ջիհադ Ազուրը: Նա ևս մեկ անգամ գոհունակություն է արտահայտել օգոստոս ամսին Հայաստան կատարած իր այցելության արդյունքներից: Զրուցակիցներն անդրադարձ են կատարել ԱՄՀ հետ Հայաստանի իշխանությունների հետ իրականացվող նոր՝ 2019թ. մայիսին հաստատված ծրագրի առաջին փուլի կատարողականի մոնիտորինգի դրական արդյունքներին՝ նշելով, ծրագրում նախանշված բարեփոխումների կարևորությունը: Պարոն Ջիհադ Ազուրը և կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը պայմանավորվածություն են ձեռք բերել 2020թ. Դիլիջանի ուսումնահետազոտական կենտրոնում ԱՄՀ հետ համատեղ գիտաժողովի անցկացման հարցում: Կողմերը պայմանավորվել են համատեղ քննարկել գիտաժողովի անցկացման ճշգրիտ ժամկետներն ու քննարկվող թեմաների շրջանակը՝ դիտարկելով նաև այն ավանդական դարձնելու հնարավորությունը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Բանկերի միության նախագահը շնորհավորել է բանկային աշխատողի օրը

«Բանկային աշխատանքն ունի իր առանձնահատկություններն ու յուրահատկությունները և ուրախությամբ ենք արձանագրում, որ մեր համակարգի աշխատակիցները լավագույնս ընկալում և կիրառում են այդ ամենից բխող նորովի պահանջներն ու սկզբունքները, բանկային ասպարեզում ընթացող համաշխարհային զարգացումների տրամաբանությունն ու միտումները»,- ասել է Մհեր Աբրահամյանը:

Արթուր Ջավադյանը շնորհավորել է բանկի աշխատակիցներին՝ մասնագիտական տոնի կապակցությամբ

«Բանկային համակարգը տարիներ շարունակ դրսևորել է և, վստահ եմ, ապագայում էլ կդրսևորի բավարար ճկունություն հաղթահարելու աշխարհում տեղի ունեցող բոլոր այն մարտահրավերները, որ բխում են ինչպես թվային տեխնոլոգիաների զարգացումից, այնպես էլ համաշխարհային շուկաների փոխակերպումներից»,- ՀՀ կենտրոնական բանկի նախագահ:

Սուրեն Պապիկյանը վարել է ԵԱՏՄ տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների խորհրդի 3-րդ նիստը

«Տրանսպորտային շաբաթ-2019» միջազգային 13-րդ համաժողովը տեղի է ունեցել Մոսկվայում: