Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արթուր Ջանիբեկյանը ճանաչվել է «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր 2017» մրցանակաբաշխության հաղթող

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Դայջեսթ

10:29 , 10 Հուլիս 2017

«Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի ղեկավար Արթուր Ջանիբեկյանը դարձել է Մոսկվայում հուլիսի 6-ին կայացած «Ռուսաստանի մեդիա-մենեջեր-2017» XVII Ազգային մրցանակի դափնեկիր:

Մրցանակը Արթուր Ջանիբեկյանին շնորհվել է ««Գազպրոմ Մեդիա Հոլդինգ» ԲԸ-ի ժամանցային հեռուստաալիքների սուբհոլդինգի զարգացման և արդյունավետ ղեկավարման, ինչպես նաև ժամանցային և հումորային կոնտենտի ստեղծման ոլորտում ակնառու հաջողությունների համար»:

Հիշեցնենք, որ 2016թ. Արթուր Ջանիբեկյանը դարձյալ ճանաչվել էր «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր 2016» մրցանակաբաշխության հաղթող:
90 հավակնորդների թվում լավագույն թոփ մենեջերներին քվեարկության 4 փուլում ընտրել են հասարակական կազմակերպությունները, փորձագիտական խորհրդի անդամները (450 մարդ), ժյուրիի անդամներն ու մրցանակաբաշխության հոգաբարձուների խորհրդի անդամները:
Արթուր Ջանիբեկյանը Comedy Club երգիծական շոուի հիմնադիրներից է և Comedy Club Production-ի հիմնադիրը, որը թողարկել է այնպիսի շոուներ, ինչպիսիք են Comedy Club-ը, Comedy Woman-ը, Stand Up!-ը, «Ունիվեր», «Նաշա Russia-ն» սերիալները:

Ջանիբեկյանը ներկայումս ղեկավարում է 2015թ. ստեղծված սուբհոլդինգը, որը միավորում է 5 թոփային ժամանցային հեռուստաալիք և 2 խոշոր ընկերություն:

Վերջինս «Ռուսաստանի Մեդիա-Մենեջեր» մրցանակին արժանացել էր նաև 2012թ. «Ապրանքանիշների և հեռուստատեսային արտադրանքների ստեղծման հարցում ունեցած բացառիկ ավանդի, ինչպես նաև հեռուստատեսության և կոնտենտ-փրոդաքշընի ոլորտում կնքված խոշորագույն գործարքի համար»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Audi-ի սրամիտ պատասխանը՝ BMW-ի գովազդին (լուսանկար)

Ֆրանսիա, AUDI-ի սրահի մոտ BMW-ն այսպիսի մի բիլբորդ է տեղադրել ու գրել «Երբեք ուշ չէ փոխել ձեր կարծիքը»։

Գովազդային տեքստերում թվեր գրելու 16 կանոն

Մեծ թվերն ավելի լավ էֆեկտ են տալիս, քան փոքր թվերը։ Օրինակ՝ 1 տարի և 12 ամիս

Վրաստանում փոքր բիզնեսի շրջհարկը 5%-ից կդառնա 1%

Վրաստանում փոքր ձեռնարկատերերի համար կսահմանվի նոր՝ թեթևացված հարկային ռեժիմ։