Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արթուր Գրիգորյանը և Շեյն Ռոզենթալը քննարկել են ԱԶԲ-ի օժանդակությամբ իրականացվող ծրագրերը

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Պաշտոնական

20:58 , 05 Հունիս 2018

ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը հունիսի 5-ին ընդունել է Հայաստանում Ասիական Զարգացման Բանկի երևանյան գրասենյակի տնօրեն Շեյն Ռոզենթալին: Քննարկվել են էներգետիկայի բնագավառում բանկի աջակցությամբ իրականացվող ծրագրերը և հետագա փոխգործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում է Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը։

Արթուր Գրիգորյանը կարևորել է ԱԶԲ-ի կողմից Հայաստանին ցուցաբերվող բազմակողմանի աջակցությունը բարեփոխումների իրականացման ուղղությամբ և համոզմունք հայտնել, որ տարեցտարի կխորանան էներգետիկայի բնագավառում առկա հարաբերությունները, կընդլայնվեն փոխգործակցության ոլորտները:

Զրուցակիցներն անդրադարձել են ԱԶԲ-ի օժանդակությամբ իրականացվող մի շարք ծրագրերի, մասնավորապես՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերի» լայնամասշտաբ վերակառուցմանը և «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության կառավարման արդյունավետության բարձրացմանը, տեխնիկական վերազինմանը:

Շեյն Ռոզենթալին փոխանցել է Ասիական զարգացման բանկի պատրաստակամությունը՝ աջակցելու Հայաստանի տնտեսության և էներգետիկայի բնագավառի զարգացման ծրագրերին։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Պարզաբանում է էկոնոմիկայի նախարարությունը

Այն վերաբերում է 2020 թվականի հունվարի 1-ից երրորդ երկրներից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի դրույքաչափերի փոփոխմանը:

Արմեն Սարգսյանը Դոհայում հանդիպել է Կատարի Պետության վարչապետի հետ

Զրուցակիցները համակարծիք են եղել, որ երկու բարեկամ երկրների միջև առկա են փոխգործակցության մեծ հնարավորություններ և լավ հիմքեր՝ երկկողմ համագործակցության ընդլայնման ու ամրապնդման համար։

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գյումրու նոր մաքսատանը մեկնարկել է ավտոմաքսազերծման գործընթացը

Գյումրիում կառուցվող Հյուսիսային ԱՏԳ սպասարկման կենտրոնն ամբողջությամբ պատրաստ է պատշաճ իրականացնել սպասարկման գործընթացը: