Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արթուր Ասոյանը ներկայացրել է Հակոբ Ավագյանին

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

20:38 , 07 Սեպտեմբեր 2019

Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը նախօրեին Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի աշխատակիցներին է ներկայացրել տեսչական մարմնի նորանշանակ ղեկավար Հակոբ Ավագյանին:

Ասոյանը հույս է հայտնել, որ Ավագյանի նշանակմամբ Տեսչական մարմնի գործունեությունը կբարելավվի և դրական արդյունքները տեսանելի կլինեն մոտ ապագայում։ Նա ընդգծել է, որ Ավագյանը մասնագիտական երկար ճանապարհ է անցել՝ աշխատելով հասարակական և պետական համակարգում և հենց այդ փորձառության շնորհիվ էլ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կառավարման խորհհուրդը նրան ընտրել, ապա վարչապետը նշանակել է կառույցի ղեկավար։

Հակոբ Ավագյան շնորհակալություն է հայտնել նման պատասխանատու պաշտոնն իրեն վստահելու համար։ Տեսչական մարմնի ղեկավարը նշել է, որ տեղյակ է կառույցի խնդիրներին, առաջնահերթ է համարում թիմային աշխատանքը՝ վստահություն հայտնելով, որ հասարակության և պետության շահերը հավասար նժարի դնելով՝ կարող են արդյունավետ աշխատանք կատարել։

ՀՀ վարչապետի 2019 թվականի սեպտեմբերի 5-ի 1250 – Ա որոշմամբ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար է նշանակվել տեսչական մարմնի կառավարման խորհրդի կողմից առաջադրված թեկնածուն՝ Հակոբ Ավագյանը։ Հակոբ Ավագյանը մոտ քսան տարվա փորձ ունի ձեռներեցության, շահերի պաշտպանության և քաղաքականությունների մշակման ոլորտներում։ Հիմնադրել և ղեկավարել է մի շարք ընկերություններ, զբաղեցրել կառավարչական բարձր պաշտոններ թե հանրային, թե մասնավոր ոլորտներում։ 2018-2019 թթ. զբաղեցրել է ՀՀ Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալի պաշտոնը։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

5000 նոր աշխատատեղեր կամ չվարձատրվող արձակուրդից վերադարձածներ

ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից հրապարակված հուլիս ամսվա պաշտոնական թվերը փաստում են, որ 2020թ.-ի հուլիսին գրանցված աշխատողների թվաքանակը հունիսի նկատմամբ նվազել է 554-ով։

25.09.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ

Սեպտեմբերի 14-20-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 99.4 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 39.6 մլն ԱՄՆ դոլար:

Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագիրը կներկայացնի իր 9 շրջանավարտ-ընկերություններին առցանց անցկացվող Դեմո օրվա ընթացքում

Եվրոպական միության և Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ իրագործվել է Հայաստանի ստարտափ ակադեմիայի «Traction» ծրագրի առաջին շրջանը: