Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արենին տարեկան ունենում է 50 հազարից ավելի այցելու

Վերադարձ լուրերի բաժին

00:20 , 04 Հոկտեմբեր 2019

Տարիների ընթացքում Արենի համայնքը դարձել է զբոսաշրջային կենտրոն: Արենի համայնքապետարանի աշխատակազմի ղեկավար Գևորգ Սիմոնյանը «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում, նշեց, որ իրենց մոտ զբոսաշրջիկների ակտիվ հոսք լինում է ամբողջ տարվա ընթացքում: «Գրեթե ամեն օր Արենիում կհանդիպեք զբոսաշրջիկների, ովքեր օգտվում են հյուրատների ծառայություններից, այցելում են տեղական գինետներ: Արենիում զարգացել է գինու մշակույթը, ինչում մեծ ներդրում ունի «Արենի փառատոնը»: Գինեգործներն ակտիվ են տարվա բոլոր օրերին»,-ասաց Գևորգ Սիմոնյանը:

Արենի համայնքի ներկայացուցիչը նշեց, որ այնտեղ զբոսաշրջության զարգացմանը զուգահեռ նկատվում է բնակիչների կենսամակարդակի բարձրացում: Համայնքում այսօր աշխատատեղերի պակաս չկա: «Այսօր եթե ցանկանում ենք երկու աշխատող գտնել, ապա դա մեզ համար խնդիր է: Եթե ցանկանում եք Արենիում հող գնել, ապա կտեսնեք, որ գինը հասել է Երևանի գներին: Այսօր խնդիր է նաև մեզ մոտ տուն վարձելը, հավատացեք ազատ տուն չկա: Մարդիկ նույնիսկ արտերկիրց են վերադառնում մշտական բնակության նպատակով: Արենի գինու փառատոնը համայնքին տվեց ինքնաբացահայտում: Օգնեց գինին բացահայտել ՝ որպես զբոսաշրջային մեծ պրոդուկտ»,-ասաց նա:

Արենի համայնքը տարեկան 50 հազարից ավելի զբոսաշրջիկ է ընդունում: Զբոսաշրջիկների թվի աճին զուգահեռ ավելանում է նաև հյուրատների, ռեստորանների թիվը: «Այսօր, երբ Արենիում տուն են կառուցում, անպայման մտածում են, ինչպես անեն, որ մի հարկը լինի հյուրատուն, ունենան նաև ռեստորան և այլն: Այսինքն՝ մարդիկ արձագանքում են զարգացումներին»,-ասաց Գևորգ Սիմոնյանը:

100 փաստ Նոր Հայաստանի մասին-3: Մաս 1:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կապանում տեղի ունեցած հերթական ասուլիսի ընթացքում հրապարակել է 3-րդ 100 փաստը Նոր Հայաստանի մասին

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Վարչապետը ենթադրում է, որ Լիդիանը կդիմի արբիտրաժի

Ըստ Նիկոլ Փաշինյանի՝ Ամուլսարի հարցը չի լուծվելու, քանի դեռ ճանապարհը փակ է:

10 փաստ, որի մասին չի խոսվել

Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն ուսումնասիրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ներկայացրած 100 փաստը և առանձնացրել է 10 ուշագրավ փաստ, որին գործադիրի ղեկավարն անդրադարձ չի կատարել: