Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արդշինբանկը» ճանաչվել է ֆինանսական հաշտարարի հետ համագործակցող լավագույն բանկ

Վերադարձ լուրերի բաժին

Խորագրեր

Պաշտոնական

20:22 , 25 Հունվար 2016

ՀՀ Ֆինանսական հաշտարարի գրասենյակը ներկայացրել է այն բանկի ու ապահովագրական ընկերության անվանումները, որոնք 2015թ.-ի արդյունքներով ճանաչվել են Հաշտարարի հետ լավագույն համագործակցող կազմակերպություններ:

Այդ կազմակերպություններն ընտրելիս հիմք են ընդունվել մի շարք չափանիշներ, այդ թվում՝ գործերի քննման ընթացքում կազմակերպության համագործակցության որակը, քննած գործերի մեջ հաշտեցման ելքով գործերի տեսակարար կշիռը և այլն: Այսպես, 2015թ.-ի արդյունքներով

Լավագույն համագործակցող բանկ է ճանաչվել՝
«Արդշինբանկ» ՓԲԸ

Լավագույն համագործակցող ապահովագրական ընկերություն է ճանաչվել՝
«ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ:

Այս տարի ևս Հաշտարարը շնորհում է բանկային ոլորտի և ապահովագրական ոլորտի լավագույն աշխատակից պատվոգրերը, որոնց արժանացել են այն աշխատակիցները, ովքեր լավագույնս օժանդակել են Հաշտարարի կողմից գործի քննությանը:

Լավագույն համագործակցող աշխատակիցներ են ճանաչվել.

Բանկային ոլորտում՝ «Արդշինբանկ» ՓԲԸ-ի մասնագետ Ռոզա Պեդանյանը,

Ապահովագրական ոլորտում՝ «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ -ի հատուցումների վարչության ղեկավար Հայկ Մանգոյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

Վաչե Գաբրիելյանը ելույթ է ունեցել Փարիզում՝ «ՍԻԳՄԱ» ծրագրի նախարարական կոնֆերանսին

Վաչե Գաբրիելյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցել է ՏՀԶԿ հանրային կառավարման բարելավմանն ուղղված ՍԻԳՄԱ ծրագրի 25 ամյակին նվիրված նախարարական կոնֆերանսին