Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արդյոք Հայաստանում մատչելի՞ է ծխախոտը․ ի՞նչ են ասում Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալները

Վերադարձ լուրերի բաժին

Մեր նախորդ հրապարակումներում անդրադարձել էինք ծխախոտային արտադրանքի ակցիզային հարկի դրույքաչափի բարձրացման (ծխախոտի գնի բարձրացման) հնարավոր տնտեսական հետևանքներին և փաստել էինք, որ, իրոք, ծխախոտի գնի բարձրացումը հանգեցնելու է ծխախոտի պահանջարկի սպառման կրճատման։ Այդուհանդերձ, հարց է առաջանում, արդյոք Հայաստանում գնային առումով մատչելի՞ է ծխախոտը, թե ոչ։

Ծխախոտի գնի մատչելիությունն աշխարհում

Այս առումով պատահական չէ «մատչելիություն» եզույթի օգտագործումը, որը հարաբերականորեն ցույց է տալիս, թե եկամուտների (բյուջետային) սահմանափակության պայմաններում, ինչքանով է տվյալ ապրանքը հասանելի սպառողին։ Դիտարկենք հետևյալ օրինակը, 12 հատ խոշոր չափի ձուն ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Գլենդել քաղաքի Wall Mart սուպերմարկետում արժե $2.48, Երևանի SAS սուպերմարկետում՝ 880 դրամ (վերածած 12 ձվի հաշվարկով)։ Եթե բացարձակ գինը դիտարկենք, անշուշտ, Երևանում ձվի գինն ավել ցածր է, քան Գլենդելում։ Սակայն երբ հաշվի ենք առնում Երևանի բնակչի և Գլենդելի բնակչի եկամուտների մակարդակը, միանշանակ, Գլենդելում ձուն տասնապատիկ ավելի մատչելի է, քան Երևանում։

Վերադառնալով ծխախոտի գնի մատչելիությանը՝ պետք է ուսումնասիրել Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից երկու տարին մեկ պարբերականությամբ հրապարակվող “WHO report on the global tobacco epidemic 2017” հաշվետվության հավելվածները, ըստ որի ամենատարածված սիգարետի բրենդի 1000 գլանակ (50 տուփ) գնելու համար Հայաստանում անհրաժեշտ է ծախսել 1 շնչի հաշվով ՀՆԱ-ի 3.54%-ին համարժեք գումար, այնինչ օրինակ ԱՄՆ-ում՝ 1.12%-ը, Իռլանդիայում՝ 1.91%-ը, Ֆրանսիայում` 2.03%-ը, Սինգապուրում՝ 1.78%-ը և այլն։

Քարտեզը վրա գտնվող վահանակի միջոցով հնարավոր է քարտեզը խոշորացնել ընտրել համապատասխան խմբերը և ավելի մանրամասն ուսումնասիրել

Այս տվյալները թույլ են տալիս ասել, որ Հայաստանում, ի տարբերություն տարածված կարծիքի, ծխախոտը գնային առումով ամենևին էլ մատչելի չէ՝ համեմատած մի շարք այլ երկրների հետ, անկախ այն հանգամանքից թե միջին մանրածախ գինն ինչքան է։ Օրինակ՝ 2017 թ. Իռլանդիայում, որտեղ գործում են ակցիզային հարկի ամենաբարձր դրույքաչափերն աշխարհում, 1 տուփ սիգարետի միջին մանրածախ գինը եղել է $11.38-ին համարժեք եվրո, Հայաստանում՝ $0.81-ին համարժեք դրամ (տարբերությունը՝ 14 անգամ), սակայն նույն 2017 թ. Իռլանդիայում 1 շնչի հաշվով ՀՆԱ-ն եղել է $69,331, իսկ Հայաստանում՝ $3,937 (տարբերությունը՝ 17.6 անգամ)։ Ինչը նշանակում է, որ նույնիսկ $11.38 գնի պայմաններում, միևնույն է իռլանդացու համար ծխախոտն ավելի մատչելի է, քան հայաստանցու։

Եթե Իռլանդիայում ծխախոտն ավելի մատչելի է, քան Հայաստանում, ինչո՞ւ են Իռլանդիայում ավելի քիչ ծխում

Համաձայն նույն “WHO report on the global tobacco epidemic 2017” տվյալների՝ Հայաստանում ամեն օր սիգարետ օգտագործում է 18-69 տարեկան բնակչության 26.9%-ը, իսկ Իռլանդիայում՝ 15+ բնակչության 18.5%-ը։ Այսինքն՝ Հայաստանում, որտեղ ծխախոտն ավելի քիչ մատչելի է, ծխելն ավելի տարածված է, քան Իռլանդիայում։ Ինչը կարծես թե ստվերում է այն տարածված կարծիքը, որ ծխախոտի բարձր գինը, քիչ մատչելիությունն այն հիմնական գործիքներն են, որ ազդում են ծխախոտի սպառման վրա։ Այս պարագայում մեր բարձրացրած հարցի պատասխանը թերևս պետք է փնտրել այսպես ասած մնացորդային (residual) գործոնների տիրույթում՝ բարեկեցություն, սպառողի կենսակերպ, մշակութային առանձնահատկություններ, տեղեկացվածություն և այլն: Այլ կերպ ասած, իռլանդացին ավելի լավ է գիտակցում ծխելու վնասակարությունը, քան հայաստանցին, նա ավելի լավ է տեղեկացված խնդրի մասին, ինչը զուգորդվելով բարեկեցության բարձր մակարդակի հետ, դրդում/մոտիվացնում է ապրելու չծխողի կյանքով։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԱՄՀ-ի Գործադիր խորհուրդը հաստատել է Հայաստանին 248.2 մլն ԱՄՆ դոլարի վարկի տրամադրումը

Վարկային միջոցները դիտարկելու են որպես կանխարգելիչ միջոց, և չեն պատրաստվում օգտագործել նոր վարկային միջոցները, քանի դեռ շոկերը չեն առաջացրել վճարային հաշվեկշռի հետ կապված խնդիրներ:

Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է Սանկտ Պետերբուրգում կայանալիք տնտեսական միջազգային ֆորումին

Ֆորումի շրջանակներում անցկացվելու են խոշոր բիզնես, տնտեսական հանդիպումներ, կլոր սեղաններ, քննարկումներ՝ բիզնես ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Չինաստանի վարչապետը կարևորել է Հայաստանի հետ երկկողմ տնտեսական կապերի հետագա զարգացումը

ՉԺՀ վարչապետն ընդգծել է երկկողմ դարավոր կապերի փաստը ու հավելել, որ այն լավ հիմք է Չինաստանի ու Հայաստանի միջև փոխգործակցությանը նոր թափ հաղորդելու համար: