Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արդյունավետ լիդերության 6 ոճերը

Վերադարձ լուրերի բաժին

21:25 , 26 Փետրվար 2018

Եթե որևէ կազմակերպության աշխատակիցների հարցնենք, թե ինչ են անում լիդերները, նրանք ամենայն հավանականությամբ կպատասխանեն. «Նրանք մշակում են ռազմավարություն, մոտիվացնում են, կազմակերպական մշակույթ են կառուցում, թիմ են զարգացնում և այլն»: Իսկ եթե հարցնենք, թե ինչ պետք է անեն լիդերները, ապա փորձառու աշխատակիցները կպատասխանեն. «Նրանց գործը արդյունք ապահովելն է»:

Իսկ ինչպե՞ս են նրանք հասնում այդ արդյունքներին: Ի՞նչ որակներով են օժտված լիդերները կամ ի՞նչ մեթոդներ են կիրառում նրանք իրենց աշխատանքի ընթացքում ցանկալի արդյունքի հասնելու համար:

Այսօր բազմաթիվ խորհրդատվական, հետազոտական ընկերություններ փորձում են գտնել արդյունավետ լիդեր դառնալու ճանապարհները: Haygroup կառավարման խորհրդատվության ընկերությունը կատարել է նմանատիպ մի հետազոտություն աշխարհի տարբեր ֆիրմաներում աշխատող շուրջ 4,000 ղեկավարների շրջանում լիդերների աշխատելաոճը զանազանելու համար: Հետազոտության արդյունքում առանձնացվել են լիդերության 6 ոճ, որոնք էլ կփորձենք ներկայացնել ձեր դատին.

● Իշխող կամ կարգադրող`  պահանջում է առաջադրանքի անմիջապես կատարում և հնազանդություն

● Visionary` համախմբում է մարդկանց հանուն մի տեսլականի

● Ադմինիստրատիվ` ստեղծում է թիմային հարմոնիա

● Դեմոկրատ` որոշումները կայացնում է ընդհանուր հաձայնությամբ

● Pacesetting (տեմպային)` ներդնում է բարձր ստանդարտներ` թիմից պահանջելով գերազանցություն

● Մարզիչ` անընդհատ զարգացնում է ենթականերին ապագայի համար

Ոճերից յուրաքանչյուրը յուրովի ազդեցություն է ունենում աշխատանքային միջավայրի, թիմի, ֆինանսական և այլ ցուցանիշների վրա: Հետազոտությունը ցույց է տալիս, որ լավագույն արդյունքներ ապահոված ղեկավարները տիրապետում են չորս և ավելի ոճերի: Բիզնես միջավայրում այս վեց ոճերից չորսը ունենում են դրական, երկուսը՝ բացասական հետևանքներ կազմակերպության միջավայրի և ցուցանիշների վրա: Վերլուծենք դրանցից յուրաքանչյուրը.

Իշխող կամ կարգադրող ոճ. Իշխող լիդերը պահանջում է անվերապահ հնազանդություն: Նրա կարգախոսն է. «Արա այնպես, ինչպես ես եմ ասում»: Թիմի կառավարման այս ոճը արդյունավետ է, երբ ֆիրման գտնվում է ճգնաժամային իրավիճակում, բարձր ռիսկային իրավիճակում կամ ունի պրոբլեմատիկ աշխատակիցներ: Բիզնես միջավայրից դուրս այս մեթոդով առաջնորդվում են զինվորական և ոստիկանական համակարգերը: Այլ հավասար պայմաններում այս ոճը ունենում է բացասական հետևանքներ:

Բարձր որակավորմամբ շատ մասնագետների մոտիվացնում է լավ աշխատանքից ստացած բավարարվածությունը: Շատ ֆիրմաների հաջողության բանալին թիմային աշխատանքի մեջ է: Իշխող լիդերը քայքայում է այդպիսի թիմը, աշխատակիցները աստիճանաբար սկսում են չբավարարվել, և չնայած կարճաժամկետ ընթացքում ընկերությունը գրանցում է հաջողությունների ու հասնում է պլաններին, սակայն երկարաժամկետում կրում է լուրջ կորուստներ: Ամեն դեպքում կան իրավիճակներ, երբ այս ոճը արդյունավետ է. օրինակ՝ երբ ֆիրման աստիճանաբար կորցնում է շուկայում իր դիրքերը և անհրաժեշտ է փոփոխություն (change management):

Visionary. Փորձը ցույց է տալիս, որ այս ոճը ամենաարդյունավետն է: Այն բոլոր առումներով դրական ազդեցություն է ունենում կազմակերպական միջավայրի վրա: Այս ոճի լիդերը վայելում է հեղինակություն և թիմին տանում է իր հետևից: Նա համախմբում է մարդկանց հանուն տեսլականի, նրա կարգախոսն է. «Եկեք ինձ հետ»: Նա մոտիվացնում է աշխատակիցներին՝ ցույց տալով նրանց գործի կարևորությունը ֆիրմայի ապագայի համար: Այս լիդերը թիմին ցույց է տալիս վերջնական նպատակը և տալիս է ազատություն դրան հասնելու համար: Նա կարողանում է պատճառահետևանքային կապով և սեփական օրինակով ցույց տալ ամենօրյա աշխատանքի արժեքը ու իմաստը:

Այդպիսի թիմերում աշխատակիցները ավելի իրազեկված և պատասխանատու են: Դժվար իրավիճակներում նրանք դառնում են առավել ճկուն և միասնական: Այս տեսակի լիդերները թույլ են տալիս թիմին երևակայել և գնալ գնահատված ռիսկերի, ինչը իշխող լիդերության պայմաններում անհնար է: Այս ոճը առանձնապես արդյունավետ է, երբ բիզնեսը գտնվում է զարգացման փուլում, երբ ֆիրման նոր շուկաներ է մտնում, փոփոխության կառավարման (change management) ժամանակ ևայլն: Սակայն այս ոճը կարող է բացասական հետևանք ունենալ, երբ ենթակաները ավելի որակավորված մասնագետներ են կամ ավելի փորձառու են, կամ երբ լիդերը չի վայելում հեղինակություն:

Ադմինիստրատիվ ոճ. Եթե իշխող լիդերը պահանջում է ՝ արեք այն, ինչ ես եմ ասում, իսկ հեղինակավոր լիդերը առաջարկվում է գնալ իր հետ, ապա ադմինիստրատիվ լիդերի կարգախոսն է. «Առաջին հերթին մարդիկ (people come first)»: Այս ոճի լիդերը գործում է մարդկանց շուրջ, ավելի է կարևորում նրանց անձը, էմոցիաները, քան ֆիրմայի ընդհանուր թիրախները: Նրա նպատակն է աշխատակիցներին երջանկացնել և թիմը պահել հարմոնիայի մեջ: Նա ստեղծում է յուրահատում էմոցիոնալ կապ թիմի ներսում և բարձրացնում է նվիրվածությունը:

Այս տեսակ լիդերը ավելի շատ ծնող է հիշեցնում: Լիդերության այս տեսակն ունի շատ արժեքավոր դրական կողմեր: Նախ և առաջ ստեղծում է շատ ճկուն թիմ, շատ բարձր է աշխատակիցների նվիրվածությունը (loyalty), նրանք ֆիրմայի նկատմամբ զգում են սեփականություն և պատասխանատվություն: Այս ոճը ստեղծում է կազմակերպության մշակույթ, արժեքներ և սովորույթներ (habits), առաջացնում է վստահություն և հարգանք աշխատակիցների միջև, ինչպես նաև հնարավորություն է տալիս իրագործել նոր գաղափարները:

Սակայն լիդերության ադմինիստրատիվ ոճը չի կարող հանդես գալ միայնակ: Հակառակ դեպքում կարող է իջնել թիմի կատարողականը, պլանները կլինեն թերակատարված, միջակ մասնագետները չեն ձգտի կատարելագործման, սթրեսային կամ ճգնաժամային իրավիճակները հնարավոր է չհաղթահարվեն: Սակայն այլ ոճերի հետ համատեղման դեպքում լիդերը կարող է թիմին հասցնել հրաշալի արդյունքների:

Դեմոկրատիվ ոճ. Այս ոճի լիդերը առանձնահատուկ է նրանով, որ որոշումները կատարում է ընդհանուր համաձայնությամբ: Նա նախօրոք իմանում է յուրաքանչյուր մասնակցի կարծիքը, հետո սկսվում են քննարկումներ՝ տարբեր խմբերով և ձևաչափերով, ու միայն վերջում կայացվում է որոշում: Այս լիդերի կարգախոսն է. «Իսկ դուք ի՞նչ եք կարծում»: Այս ոճի դրական կողմերից են ուժեղ ներթիմային կմունիկացիան, խելացի աշխատողների ներգրավվածությունը, գաղափարները բարձրաձայնելու ազատությունը:

Այսպիսի թիմերի անդամները անձնապես պատասխանատվություն են զգում ֆիրմայի ապագայի համար, քանի որ կարևոր հարցերի լուծման մեջ ունենում են իրենց ներդրումը: Երբ աշխատակիցներն ավելի փորձառու կամ որակավորված են քան լիդերը, ապա այս ոճը կարող է ունենալ դրական էֆեկտ: Բայց եթե թիմի անդամները միջակ մասնագետներ են, ապա ընդհանուր կայացված որոշումները կարող են տանել բացասական հետևանքների: Մյուս բացասական կողմը այն է, որ լիդերը հսկայական ժամանակ է ծախսում տարատեսակ հանդիպումների և բազմաթիվ կարծիքներ դիտարկելու վրա: Այս ոճը աշխատում է լավագույն ձևով, երբ լիդերը տատանվում է որոշում կայացնելիս: Ամեն դեպքում խորհուրդ է տրվում դեմոկրատիվ ոճով առաջնորդվել վճռական հարցեր քննարկելիս, քանի որ այն համեմատաբար ավելի քիչ արդյունավետ է:

Pacesetting. Սա վեց ոճերից երկրորդն է, որը կարող է հանգեցնել բացասական հետևանքների: Մասնագետները խորհուրդ են տալիս քիչ օգտվել այս մեթոդից: Այս լիդերը ներդնում է կատարողական շատ բարձր ստանդարտներ և ամբողջ թիմից պահանջում է հասնել այդ ստանդարտներին: Որպես կանոն, այս տեսակի լիդերը ավելի որակավորված է թիմի մյուս անդամների հետ համեմատած, նրա կարգախոսն է. «Հասեք իմ տեմպին»: Նա առաջադրանքները կատարում է արագ և որակով ու նույնը պահանջում է մյուսներից: Նա մատնանշում է յուրաքանչյուրի սխալները և պահանջում վերացնել դրանք:

Նրանք, ովքեր չեն կարողանում որոշակի ժամկետում բարելավել իրենց արդյունքները, թիմից հեռացվում են: Այս ոճը օգտակար է, երբ պետք են արագ արդյունքներ, երբ ֆիրման չի հասցնում կատարել իր պլանները, երբ շուկայում առկա է սուր  մրցակցություն: Սակայն վատ կոմն այն է, որ այս մեթոդը փչացնում է թիմը, նրա ներդաշնակությունը, կազմակերպական միջավայրը, մշակույթը: Ինչպես իշխող լիդերության, անպես էլ այս ոճում նկատվում են դրական արդյունքներ կարճաժամկետ ընթացքում, բայց երկարաժամկետում ի հայտ են գալիս բացասական հետևանքներ. ընկնում է աշխատակիցների պատասխանատվությունը և ճկունությունը, ընկնում է բավարարվածությունը, նոր գաղափարները չեն արտահայտվում, ստեղծվում է անվստահ մթնոլորտ, ամենօրյա աշխատանքը դառնում է ձանձրալի և այլն:

Մարզչական ոճ. Այս ոճը մյուսների համեմատ ամենաքիչ օգտագործվողն է, քանի որ ամենաաշխատատարն ու ժամանակատարն է, ինչպես նաև պահանջում է շատ բարձր մասնագիտական և ոչ մասնագիտական որակավորում: Այս լիդերը իր ենթականերին անընդհատ նոր բաներ է սովորեցնում, ստիպում է նրանց ինքնազարգանալ հանուն ապագայի: Նա յուրաքանչյուր աշխատակից հետ յուրահատուկ մոտեցում է ցույց տալիս, հստակ գիտի նրանց ուժեղ և թույլ կողմերը, անհատական պլաններ ներդնելիս անպայման ներառում է մասնագիտական և ոչ մասնագիտական զարգացմանը նպաստող ցուցանիշներ: Նրա կարգախոսն է. « Փորձիր այսպես»:

Այս ոճը արդյունավետ է, երբ անհրաժեշտ է բարձրացնել աշխատակիցների անհատական կատարողականը, ապագայի համար կառուցել հզոր թիմ: Այս ոճը օգտագործելիս առավել հաճախակի են ի հայտ գալիս նոր լիդերներ կամ ավելի բարձր պաշտոններին արժանի աշխատակիցներ: Լիդերները քիչ են օգտվում այս ոճից, քանի որ համարում են, որ այն խլում է իրենց ամբողջ ժամանակը, իսկ աշխատակիցները, ձեռք բերելով բարձր և կարևոր գիտելիքներ, լքում են ֆիրման ու գնում ավելի լավ վարձատրվող ընկերություններ: Ամեն դեպքում վստահաբար կարող ենք շեշտել, որ լիդերության այս տեսակը հզոր գործիք է մրցակցային առավելության (competitive advantage), երկարաժամկետ կայունության ու շահութաբերության հասնելու համար: Անկասկած կարճաժամկետ ընթացքում ֆիրման ունենում է ֆինանսական և աշխատանքային ծախսեր, սակայն երկարաժամկետում օգուտները անհամեմատելի են:

Փորձը ցույց է տալիս, որ լավագույն արդյունքներ ապահոված լիդերները տիրապետում են չորս և ավելի ոճերին: Նրանց գործի կարևորագույն կողմերից է ոգեշնչելը կամ մոտիվացնելը, որը չի կարելի իրականացնել ստիպողաբար: Լավ լիդերը լավ կազմակերպական միջավայրի կառուցողն է: Իսկ լավ միջավայրը նպաստում է թիմի նվիրվածության, պատասխանատվության ինչպես նաև երկարաժամկետ շահութաբերության աճին:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: