Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արդյունաբերության ոլորտն աշխուժանում է

Վերադարձ լուրերի բաժին

14:52 , 07 Հուլիս 2020

2020 թ.-ի հունվար-մայիսին Հայաստանում արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 735.6 մլրդ ՀՀ դրամ, որը նախորդ տարվա համապատասխան ժամանակահատվածի համեմատ ավելացել է 2.4%-ով:

Դիտարկվող ժամանակահատվածում հանքարդյունաբերության ոլորտում ստեղծված արտադրանքի ծավալը կազմել է 147.7 մլրդ ՀՀ դրամ: 2019 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատ ոլորտում արձանագրվել է 25.7% աճ: 2020թ.-ի հունվար-մայիսին աճ է արձանագրվել նաև էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտներում՝ աճը կազմել է 3.4%:

Հունվար-մայիսին արդյունաբերության ենթաճյուղերից 3.4% անկում է արձանագրվել մշակող արդյունաբերության և 20.7% ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում:

Արդյունաբերության ոլորտում աճ է արձանագրվել նաև 2020թ.-ի ապրիլի համեմատ: Այսպես ապրիլին արդյունաբերական արտադրանքի ծավալը կազմել է 134.8 մլրդ ՀՀ դրամ, իսկ արդեն մայիսին արտադրանքի ծավալները հասել են 150.3 մլրդի՝ ապրիլի համեմատ աճելով 11.9%-ով: Մայիսին արձանագրված աճն ապահովվել է ի հաշիվ հանքարդյունաբերության, մշակող արդյունաբերության, ջրամատակարարման, կոյուղու, թափոնների կառավարման և վերամշակման ոլորտներում արձանագրված աճերի:

Ըստ էության արդյունաբերության ոլորտի ենթաճյուղերի գործունեությունում մայիս ամսին նկատելի է եղել ակտիվություն, որը պայմանավորված է եղել տնտեսական գործունեության վրա կիրառվող սահմանափակումների բացակայությամբ: Սահմանափակումների վերացումը անմիջական ազդեցություն է ունեցել մշակող արդյունաբերության վրա: Մասնավորապես մայիսին ամսին ապրիլի համեմատ մշակող արդյունաբերության աճը կազմել է 17.5 տոկոս: Չնայած վերը նշյալ աճին այնումենայնիվ հինգամսյա կտրվածքով ինչպես արդեն նշել ենք մշակող արդյունաբերության ոլորտում դեռևս առկա է նվազման միտում:

Համաճարակի պայմաններում միայն հանքարդյունաբերության ոլորտում է որ նվազման միտում չի արձանագրվել: Համաճարակը զսպելու նպատակով կիրառված տնտեսական գործունեության սահմանափակումների ցանկում ներառված չի եղել հանքարդյունաբերության ոլորտը, և ի տարբերություն մշակող արդյունաբերության տվյալ ենթաճուղի գործունեությունը մշտապես թույլատրված է եղել:

Արդյունաբերության ոլորտի ցուցանիշների ուսումնասիրությունը ցույց է տվել, որ 2020թ.-ի հունվար-մայիսին ոլորտում արձանագրվել է աճ, որին մեծապես նպաստել է հանքարդյունաբերության և էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտները: Առանձին մայիս ամսվա ցուցանիշների ուսումնասիրությունից պարզ է դարձել, որ արդյունաբերության ոլորտի ենթաճյուղերում՝ բացառությամբ էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման, նկատվել է ակտիվություն: Ներկայում այդ ցուցանիշները ուսումնասիրելով հնարավոր է պնդել, որ եթե համավարակը կրկին ակտիվություն չդրսևորի, ապա տարեվերջին թե՜ ամբողջ արդյունաբերությունում, և թե՜ արդյունաբերության առանձին ենթաճյուղերում կունենանք աճ: Այսինքն տասներկուամսյա աճը կարձանագրվի ոչ թե ի հաշիվ մեկ կամ կամ երկու ենթաճյուղերի, այլ այդ աճը կապահովվի ի հաշիվ բոլոր ենթաճյուղերում արձանագրված աճերի:

EconoMood

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ-ը պաշտոնապես հերքում է Ռալֆ Յիրիկյանին բերման ենթարկելու մասին լուրերը

Ռալֆ Յիրիկյանն ինչպես նախկինում, այնպես էլ այժմ, իրականացնում է իր առօրյա մասնագիտական ու կառավարչական գործառույթները:

16.10.2020 Շաբաթական ամփոփ տվյալներ՝ Կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 5-11-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 38.8 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 57.8 մլն ԱՄՆ դոլար:

Պարզաբանում՝ Թուրքիայից ապրանքի ներմուծման ժամանակավոր արգելքի վերաբերյալ

Կարգավորումը՝ համաձայն «Եվրասիական տնտեսական միության մասին» 2014 թվականի մայիսի 29-ի պայմանագրի: