Invalid username or password
2020 թ.-ի առաջին եռամսյակում արդյունաբերական արտադրանքի ծավալը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 8.7%-ով՝ կազմելով 450 մլրդ 400 մլն դրամ: Այդ մասին տեղեկացրել է ՀՀ Վիճակագրական Կոմիտեն:
Դիտարկվող ժամանակահատվածում, նախորդ տարվա համեմատ, արդյունաբերական արտադրանքի ծավալների ամենամեծ աճը գրանցվել է հանքագործական արդյունաբերություն և բացահանքերի շահագործում ոլորտում՝ 26.9%՝ կազմելով 87 մլրդ 124 մլն դրամ:
Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճ է գրանցել նաև մշակող արդյունաբերության ոլորտը՝ 3.8%, էլեկտրաէներգիայի, գազի, գոլորշու և լավորակ օդի մատակարարման ոլորտը՝ 11.7%, սակայն անկում է գրանցվել ջրամատակարարում, կոյուղի, թափոնների կառավարում և վերամշակում ոլորտներում՝ -17.8%:
Գրանցվել է արդյունաբերական արտադրանքի ծավալների կրկնակի աճ Լոռիում՝ 127% և Կոտայքում՝ 80%: Անկում է գրանցվել Արարատի և Վայոց Ձորի մարզերում՝ համապատասխանաբար 15% և 10%:
EconoMood
Դիտումներ 505
ՀՄԿ և ՊԵԿ համագործակցությունը կտեղափոխվի որակապես նոր մակարդակ:
Փոխշահավետ համագործակցության նպատակով՝ յուրաքանչյուր հաճախորդի համար կիրառվում է անհատական մոտեցում՝ հաշվի առնելով բիզնեսի գործունեության տեսակի առանձնահատկությունները:
Վարչապետը ծանոթացել է ԱՍՀՆ ծրագրերի ընթացքին: