Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արդյո՞ք սա մեր երազանքների բյուջեն է: Ո՛չ». Ֆինանսների նախարարը՝ 2019թ. պետբյուջեի մասին

Վերադարձ լուրերի բաժին

10:19 , 05 Հոկտեմբեր 2018

«Չէր կարելի կանգնեցնել կյանքը և 2019 թ. սկսել նոր էջից»,- այս մասին երեկ լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը՝ ներկայացնելով 2019 թ. բյուջեի նախագիծը։ Նախարարի խոսքով,  բյուջեն փոխզիջում է հասարակության տարբեր շերտերի և հնարավորությունների միջև, բյուջեն սեփական եկամուտների և պարտք վերցնելու հնարավորությունն է, որ կարող ենք մեր երկրի հոգսերը հոգալու, առաջընթաց տեմպերով զարգացնելու ռելսերի վրա դնելու համար:

Ֆինանսների նախարարը հատուկ ընդգծել է, որ Հայաստանն իր ստանձնած ֆինանսական պարտավորությունները կատարելու է: Իսկ այժմ և հետագայում պարտք վերցվելու է ոչ թե ընթացիկ կարիքները հոգալու, այլ արդյունք ստեղծելու համար։ Ջանջուղազյանն ասել է, պարտքի վերաբերյալ մշտապես մտահոգություն է արտահայտվում, բայց հարկաբյուջետային քաղաքականության նպատակը պարտքը կայունացնելն ու կառավարելն է:

Նախարարը  նաև հիշեցրել է, որ առաջին անգամ 2019թ. ներկայացվել է ծրագրային բյուջե, և կարևոր է ոչ թե գործընթացը, այլ կատարվող ծախսի արդյունքը:

Ինչ վերաբերում է բյուջեում տեղ գտած կանխատեսումներին, 2019 թ. ակնկալվում է ՀՆԱ-ի 4.9% իրական աճ, 1տրլն 462.4 մլրդ դրամ եկամուտներ, որից հարկային եկամուտների և պետական տուրքերի գծով` 1,396.8 մլրդ դրամ, դեֆիցիտը ծրագրավորվել է ՀՆԱ-ի 2.24 %-ի չափով՝ 151.6 մլրդ դրամ: 2018 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ պետական պարտքը կկազմի 3,409 մլրդ դրամ (7,053 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 55.0%-ը, իսկ 2019 թվականի տարեվերջին այն կկազմի 3,610 մլրդ դրամ (7,468 մլն ԱՄՆ դոլար) կամ ՀՆԱ-ի 53.4%-ը:

Ըստ կանխատեսումների` 2019 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ ՀՀ կառավարության պարտքը կկազմի 3 տրլն 361 մլրդ դրամ կամ ՀՆԱ-ի 49.7 տոկոսը: «Արդյո՞ք սա մեր երազանքների բյուջեն է: Ո՛չ: Մենք պատիկներով ավելի ցանկություններ ունենք և պետք է մեր բոլոր ջանքերը ներդնենք դրա համար»,- ասել է Ա.Ջանջուղազյանը: Հարցին՝ հեղափոխական բյուջեին հաջո՞րդ տարի սպասենք, նախարարը պատասխանել է. «Ոչ, մենք դա զուգահեռ անում ենք»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ՀՀ օրենքը պետք է թիրախավորի կոռուպցիոներներին, փողերի լվացմամբ զբաղվողներին, հանցավոր խմբավորումների անդամներին

Առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձում ասելով երբեք չի կարելի հասկանալ, որ գույքը բռնագանձվում է առհասարակ առանց դատարանի որոշման:

Շաբաթական ամփոփ տվյալներ Կենտրոնական բանկից

Ապրիլի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 98.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 45.1 մլն ԱՄՆ դոլար: