Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արդիականացվել է Հրազդան քաղաքի լուսավորության համակարգը

Վերադարձ լուրերի բաժին

19:29 , 30 Հունվար 2020

«Էկո գյուղերի ցանց» ծրագրի շրջանակում, արդիականացվել է Հրազդանի լուսավորության համակարգը: Քաղաքի խնդիրը գործընկեր կառույցների՝ Վիվա-ՄՏՍ-ի և Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) ուշադրության կենտրոնում է հայտնվել 2019 թվականին: Իրականացված աշխատանքների շնորհիվ, այս տարի արդեն, քաղաքի Սահմանադրության հրապարակում, շատրվաններով պուրակում և հարակից կենտրոնական փողոցներում էական փոփոխություն է արձանագրվել: Ցածր լուսատվությամբ ու ավելի ծախսատար՝ լյումինեսցենտ լամպերով աշխատող լուսարձակները փոխարինվել են ժամանակակից ամենաէներգախնայող ու կայուն լուսավորության միջոցներով՝ լուսադիոդային (LED) լուսարձակներով:

VivaMTS (2)

Նախկին՝ 105 և 150 Վտ հզորությամբ թվով 101 լուսարձակները փոխարինվել են 60 և 80 Վտ հզորությամբ լուսադիոդային (LED) լուսարձակներով: Նախնական հաշվարկներով, դրա արդյունքում շոշափելի խնայողություն կլինի: Մեկ ժամում կտնտեսվի 5,2 ԿՎտ էլեկտրաէներգիա, ինչը դրամային հաշվարկով մեկ տարվա կտրվածքով կկազմի շուրջ կես միլիոն դրամ: Համայնքային բյուջեի զգալի խնայողություն կլինի նաև լուսադիոդային (LED) լուսարձակների «երկարակեցության» հաշվին: Շահագործման ընթացքում շարքից շուտ դուրս եկող նախկին լամպերի հաճախակի փոխարինման անհրաժեշտություն այլևս չի լինի:

VivaMTS (6)

Ժամանակակից համակարգի գործարկմանը մասնակցել են Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի տնօրեն Ռուբեն Խաչատրյանը, Հրազդան համայնքի ղեկավար Սևակ Միքայելյանն ու համայնքի բնակիչներ:

VivaMTS (4)

«Միշտ կարևոր ենք համարել այն ծրագրերը, որոնք ապահովում են երկարաժամկետ արդյունավետություն: Նոր տեխնոլոգիաների կիրառմամբ իրականացվող՝ լուսավորության ծրագիրը դրանցից մեկն է: Այն թույլ է տալիս համայնքներում կրճատել ավելորդ ծախսերը, ապահովել ավելի լավ լուսավորություն և առավել արդյունավետ ծախսել բյուջետային միջոցները: Լուսավորության արդիականացված համակարգի մյուս առավելությունը բնապահպանական տեսանկյունից արդարացված լինելն է: Համայնքների ոչ միայն ուղղակի, այլև համաչափ զարգացումը եղել և մնում է մեր ուշադրության կենտրոնում», – ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

VivaMTS (5)

Բնապահպանական և էներգաարդյունավետ LED լուսարձակները սպառում են 80%-ով պակաս էլեկտրաէներգիա և ծառայում են շուրջ 50 անգամ ավելի երկար: Ամռան ամիսներին փողոցները կլուսավորվեն 21:00-ից մինչև 01:00-ը, իսկ ձմռանը՝ 18:00-ից մինչև 01:00-ը: Տոնական օրերին լուսավորություն կապահովվի ամբողջ գիշերվա ընթացքում:

Շրջակա միջավայրի պահպանման, էներգախնայողության բարձրացման և համայնքային զարգացման համար, տարիների գործընկերները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու FPWC-ն, չափազանց կարևոր են համարում նորագույն տեխնոլոգիաների կիրառումը:

VivaMTS (3)

«Էկոգյուղերի ցանց» ծրագրի մասին
էկոգյուղերի ցանցը ներառում է գյուղեր Հայաստանի ամբողջ տարածքից, որտեղ տեղական մասնակցային գործընթացների միջոցով սոցիալական, մշակութային, տնտեսական և բնական միջավայրի վերականգնմանն ուղղված ծրագրեր են իրականացվում: Էկոգյուղերի հայեցակարգի hիմքում կայունության չորս՝ բնապահպանական, տնտեսական, մշակութային և սոցիալական ուղղությունների՝ մասնակցային և համընդգրկուն նախագծման միջոցով ինտերգրումն է: Ծրագիրը Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC), Վիվա-ՄՏՍ-ի և Էկոգյուղերի համաշխարհային ցանցի երկարաժամկետ համագործակցության նոր ձևաչափ է` բնապահպանության և բնական ռեսուրսների կայուն օգտագործման բնագավառում:

FPWC-ի մասին
Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) գործում է 2002թ.-ից: FPWC-ին Բնության պահպանության միջազգային միավորման (IUCN) անդամ է 2012թ.-ից։ Հայաստանի բնական բացառիկ ժառանգության և կենսաբազմազանության պահպանության, բնապահպանական խնդիրների և բնության պահպանության կարևորության մասին հանրային իրազեկումը մեր առաքելությունն է։ Մենք նպատակ ունենք մարդ-վայրի բնություն հակամարտության և դրա հետևանքների նվազեցմամբ կրճատել կենդանական և բուսական աշխարհի վտանգված տեսակների անհետացման ռիսկերը։ Կենսաբազմազանության պահպանումը, բնապահպանական կրթությունը, համայնքային զարգացումը և հանրային իրազեկումը մեր գործունեության առանցքում են։

Վիվա-ՄՏՍ

Վիվա-ՄՏՍ-ը (ՄՏՍ Հայաստան ՓԲԸ) Հայաստանի շարժական կապի առաջատար օպերատորն է, որն ունի ամենաընդարձակ ցանցը և տրամադրում է ձայնային և տվյալների փոխանցման ծառայությունների բազմազան տեսականի` Հայաստանի ամբողջ տարածքում: Գործունեության հիմք ընդունելով իր բաժանորդների շահերին լավագույնս ծառայելը, հիմնադրման օրվանից` 2005թ. հուլիսի 1-ից, Վիվա-ՄՏՍ-ը կարճ ժամանակամիջոցում կարողացել է ստեղծել համահանրապետական ցանց և բաժանորդների մեծ բազա: Վիվա-ՄՏՍ-ը նորարարությունների առաջատարն է և հետամուտ է ոլորտի բոլոր զարգացումներին` ի շահ երկրի շարժական հեռահաղորդակցության շուկայի: Վիվա-ՄՏՍ-ն իր գործունեության մեջ առաջնորդվում է ISO 26000 (Սոցիալական պատասխանատվության միջազգային ստանդարտ) և ISO/IEC 27001:2013 (Տեղեկատվական անվտանգության կառավարման համակարգ) ստանդարտներով: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mts.am:

«Մոբիլնիյե Տելեսիստեմի» ՀԲԸ-ն (ՄՏՍ) Ռուսաստանում և ԱՊՀ երկրներում հեռահաղորդակցության խոշորագույն օպերատոր է: Դուստր ձեռնարկությունների հետ միասին կազմակերպությունը սպասարկում է ավելի քան 86.8 միլիոն բաժանորդի Ռուսաստանում, Հայաստանում և Բելառուսում: 2000թ-ի հունիսից «ՄՏՍ»-ի բաժնետոմսերը գնանշված են Նյու Յորքի բորսայում MBT ծածկագրի տակ: Հավելյալ տեղեկություններ ստանալու համար այցելեք www.mtsgsm.com :

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Տնտեսագետները` 2019-ի տնտեսական աճի կառուցվածքի մասին

Նրանք արձանագրել են դրական, մտահոգիչ փաստերը:

«Ռոսատոմն» ընդառաջում է Հայաստանին

Երևանը կորպորացիային առաջարկել էր երկարաձգել ատոմակայանի շահագործման ժամկետը:

Վերևից պատվեր չկա

ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Բաբկեն Թունյանը նշել է, որ Վիճակագրության կոմիտեն շահագրգռվածություն չունի թվեր նկարելու: «Եթե վերևից պատվեր չկա. իսկ հիմա չկա»,- ասել է պատգամավորը: