Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար մեղադրանք է առաջադրվել Արմեն Գևորգյանին . ՀՔԾ պետ (Tert.am)

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:42 , 03 Օգոստոս 2018

ՀՀ նախագահի աշխատակազմի նախկին պետ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել:

Ինչպես գրում է Tert.am-ը, այս մասին Հանրային հեռուստաընկերության «Օրակարգից դուրս» հաղորդմանն ասել է Հատուկ քննչական ծառայության պետ Սասուն Խաչատրյանը: Նա հայտնել է, որ դեռևս տարիներ առաջ «Վիկիլիքսի» կողմից հրապարակումներ են եղել, որ ճնշումներ են եղել 2008 թ-ի ընտրությունների հետ կապված ՍԴ որոշման վրա:

«Երբ Սերժ Սարգսյանի հակառակորդները բողոքարկել են այդ որոշումը ՍԴ-ում, ԿԸՀ-ի որոշման օրինականությունն է բողոքարկվել, ճնշում է եղել ՍԴ դատավոր Վալերի Պողոսյանի նկատմամբ, նա այդ մասին բարձրաձայնել էր, դիմել ԱՄՆ դեսպանատան ներկայացուցիչներին, հայտնել, որ Ռոբերտ Քոչարյանի աշխատակազմից իր եղբոր միջոցով ճնշումներ են գործադրվում»,-ասել է Սասուն Խաչատրյանը:

Խաչատրյանը նշել է, որ Արմեն Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել արդարադատության իրականացմանը խոչընդոտելու համար քրեական պատասխանատվություն նախատեսող ՀՀ Քրեական օրենսգրքի 332 հոդվածի 2-րդ մասով՝ ծանր հանցանք:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանը հայտարարել է «Dubai 2020» ցուցահանդեսին երկրի մասնակցության կազմակերպման օպերատորի մրցույթ

Թիմում պետք է ներգրավված լինեն մասնագետներ հայերենի և անգլերենի կատարյալ իմացությամբ, իսկ արաբերենի իմացությունը կդիտվի որպես առավելություն:

Հայաստանում առաջին անգամ անցկացվում է Կանանց ձեռներեցության միջազգային համաժողով

Համաժողովի շրջանակում ցուցահանդես է նախատեսված, որտեղ կին ձեռներեցներն իրենց արտադրությունը, աշխատանքը, ծրագրերը կներկայացնեն:

ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց բուռն քննարկում առաջացրած ցեմենտի վերաբերյալ նախագիծը

ՀՀ Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված՝ ցեմենտի մեկ տոննայի ներկրման համար 22 հազար դրամ սահմանելու օրենքի նախագիծը: