Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արգենտինայում հազարավոր ցուցարարներ պահանջել են պարենային արտակարգ ռեժիմ սահմանել

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

14:43 , 14 Փետրվար 2019

Արգենտինայի տարբեր քաղաքներում հազարավոր մարդիկ փողոցներ են դուրս եկել՝ կառավարությունից պահանջելով պարենային արտակարգ ռեժիմ սահմանել երկրում գնաճի ֆոնին: Այդ մասին հայտնել Է Buenos Aires Times-ը:

«Մեր առջեւ կրկին ծառացել Է սովի խնդիրը… սա վատագույն իրադրությունն Է 2001 թվականի ճգնաժամի ժամանակներից ի վեր»,-հայտարարել Է Բուենոս Այրեսում ակտիվիստների առաջնորդներից մեկը՝ Դանիել Մենենդեսը: 2015 թվականից Մաուրիսիո Մակրիի նախագահական ժամկետի սկսվելուց ի վեր Արգենտինայում ԷլեկտրաԷներգիայի գինն աճել Է 2,1 տոկոսով, գազինը՝ 3 տոկոսով: Գների աճի պատճառը կառավարությունում համարում են այն մեծաթիվ սուբսիդիաների չեղարկումը, որոնք սահմանվել Էին նախկին վարչակազմի կողմից:

2018 թվականին Արգենտինան հայտնվել Էր ծանր տնտեսական ճգնաժամի ճիրաններում, ինչը կառավարությանը հարկադրեց 56 մլրդ դոլարի չափով փոխառություն վերցնել Արժույթի միջազգային հիմնադրամից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումները վատթարացել են

Ասիական զարգացման բանկը կանխատեսել է ՀՆԱ մինչև 4 տոկոս անկում:

Տեսանյութ: Օտարերկրյա ներդրումները ներկա իշխանության աքիլեսյան գարշապարն են

Տնտեսագետ Հայկազ Ֆանյանը կառավարության հակաճգնաժամային միջոցառումներից մի քանիսը, այդուամենայնիվ, համարում է ճիշտ ժամանակին ընդունված:

Հայաստանի ցուցանիշները համադրելի են համաշխարհային տնտեսական զարգացումներին

Մամուլում պարբերաբար շրջանառվում է այն թեզը, որ 2020 թվականի երկրորդ եռամսյակում արձանագրված 13.7 տոկոս ՀՆԱ անկումը պայմանավորված է համավարակի բացասական հետևանքները չեզոքացնելու աջակցության ծրագրերի ոչ արդյունավետությամբ: