Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արարատ Միրզոյանը հանդիպեց Ամուլսարի հանքի շահագործման դեմ երթի մասնակիցներին

Վերադարձ լուրերի բաժին

00:45 , 12 Սեպտեմբեր 2019

Ազգային ժողովի շենքի մոտից մեկնարկեց Ամուլսարի հանքի շահագործմանը դեմ քաղաքացիների բողոքի ակցիան: Բողոքի ակցիայի մասնակիցներին հանդիպեց ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: ԱԺ նախագահն ի սկզբանե նշեց, որ բովանդակային քննարկման չի մասնակցելու, եկել է միայն տեխնիկական հարցեր քննարկելու: «Նախորդ անգամ եղել էր քաշքշուկ, լարվածություն, որը կարող էր չլինել: Ես եկել եմ, որպեսզի այլևս նման բան չլինի»,- ասաց Արարատ Միրզոյանը՝ հորդորելով բողոքի մասնակիցներին ԱԺ շենքի տարածքում պահպանել անվտանգության կանոնները:

Հանքի շահագործման մասին ակցիայի մասնակիցների հարցին ի պատասխան՝ Արարատ Միրզոյանը նշեց, որ Ամուլսարի շահագործման հետ կապված բազմաթիվ մտահոգություններ համարում է անտեղի, իսկ մտահոգությունների մի մասն էլ կիսում է: «Հանքի շահագործման հետ կապված կան ընթացակարգեր, որոնք պետք է անցնեն՝ որոշում կայացնելու համար»,- ասաց ԱԺ նախագահը: Այնուհետև բողոքի ակցիայի մասնակիցները հավաքվեցին ԱԺ շենքի բակում և որոշ ժամանակ անց երթը մեկնարկեց: Այն անցավ Բաղրամյան-Մաշտոց-Ամիրյան պողոտաներով և ավարտվեց Հանրապետության հրապարակում:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Կոռուպցիան նվազել է

Սակայն պետական ապարատի արդյունավետությունը չի բարձրացել: Այդ մասին ասել է տնտեսագետ Աշոտ Խուրշուդյանը՝ ՍիվիլՆեթի հետ զրույցում:

Կենտրոնական բանկը գնել է ևս 10 միլիոն դոլար

Մոտ երկու ամսվա ընթացքում գնված արտարժույթի ծավալը մոտեցել է 58 միլիոնի:

Պնդումները, թե 7.6% տնտեսական աճը գրանցվել է հիմնականում բուքմեքերների և մեքենաների առևտրի շնորհիվ, անհիմն են

Տնտեսագետ պատգամավորը սեփական հաշվարկներով եզրկացարել է, որ տնտեսական աճին ամենաշատը նպաստել են մշակող արդյունաբերությունը և ֆինանսական/ապահովագրական գործունեությունը: