Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արարատում բացվեց Յունիբանկի հոբելյանական՝ 50-րդ մասնաճյուղը

Վերադարձ լուրերի բաժին

18:12 , 16 Հուլիս 2019

Յունիբանկը նոր մասնաճյուղ բացեց Արարատ քաղաքում: Նորաբաց մասնաճյուղում հաճախորդներին` ֆիզիկական և իրավաբանական անձանց, կտրամադրվեն բանկային բոլոր ծառայությունները, այդ թվում` ավանդների ընդունում, սպառողական և բիզնես վարկավորում, դրամական փոխանցումներ, հաշվարկա-դրամարկղային սպասարկում, ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում:

Մասնաճյուղի ընդարձակ, ժամանակակից սրահը, որը հագեցած է հերթերի կառավարման համակարգով և վճարային տերմինալներով, հաճախորդների համար կապահովի հարմարավետ և արագ սպասարկում: Յունիբանկի տերմինալներով կարելի է ինքնուրույն իրականացնել հաշվի համալրում, վարկի մարում կամ վճարումներ տարբեր ծառայությունների դիմաց: «Արարատ» մասնաճյուղի հասցեն է՝ ք. Արարատ, Շահումյան փ. 33/5շ. և 33/2-1շ:

«Մեր համաքաղաքացիներին սիրով հրավիրում եմ մեր նոր մասնաճյուղ: Մենք ունենք բոլոր հնարավորությունները բարձրակարգ սպասարկում ապահովելու համար: «Արարատ» մասնաճյուղն աշխատելու է մեկ պատուհանի սկզբունքով և տրամադրելու է մեր հաճախորդներին անհրաժեշտ բոլոր ծառայությունները», – նշում է մասնաճյուղի կառավարիչ Ռուստամ Սիմոնյանը:

Յունիբանկի հաճախորդների թիվը գնալով ավելանում է` կազմելով գրեթե 400 հազար: Բարձր որակով սպասարկում ապահովելու համար բանկը շարունակ ընդլայնում է սպասարկման ցանցը: 2019 թ. արդեն բացվել է Յունիբանկի 4 մասնաճյուղ, ևս 2-ը կբացվենի մինչև տարեվերջ:

«Մեր ուսումնասիրությունները ցույց տվեցին, որ Արարատ քաղաքում առկա էր Յունիբանկի ծառայությունների նկատմամբ մեծ պահանջարկ: Ուրախ ենք, որ կարողացանք ի կատար ածել մեր հաճախորդների ցանկությունը և բացել այստեղ մասնաճյուղ: Ի դեպ` «Արարատ»-ը մեր հոբելյանական՝ 50-րդ մասնաճյուղն է: Նոր մասնաճյուղեր բացելով` մենք էլ ավելի մոտ կլինենք մեր հաճախորդներին», – հայտնեց Յունիբանկի օպերացիոն սպասարկման և տեղեկատվական համակարգերի տնօրեն Արթուր Ապերյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արմեն Սարգսյանը պետականության ամրապնդմանը միտված քաղաքական որոշումների կողմնակից է

Նախագահը կողմնակից է բնությանը վնաս չտալուն և տնտեսական ու զբոսաշրջային հստակ ծրագրեր ունենալուն:

Կոնվերս Բանկը շարունակում է պրեմիում դասի ավտոմեքենաների ձեռքբերման վարկի ակցիան

Որպես գրավադրման արժեք հիմք է ընդունվում ավտոսրահի կողմից հաճախորդին տրված փաստաթղթում նշված արժեքը:

Շինարարական, մեքենաշինական և սարքաշինական կազմակերպություններն էկոնոմիկայի նախարարին ներկայացրել են իրենց խնդիրները

Տիգրան Խաչատրյանը նշել է, որ նախարարությունը հետամուտ է լինելու գույքագրված խնդիրների կարգավորմանը։