Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արարատյան ավտոմաքսատուն-վարչությունում կատարվել են ավտոմաքսազերծման գործընթացի բարեփոխումներ

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

00:42 , 17 Ապրիլ 2019

Արարատյան ավտոմաքսատուն-վարչությունում ավտոմաքսազերծման գործընթացը բարեփոխվել է: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշան Ներսիսյանը: «Ավտոմեքենաների մաքսազերծման գործընթացը ապակենտրոնացվել է և բացի Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) մաքսազերծում կատարվում է նաև մնացած բոլոր մաքսատներում: Արարատյան թիվ 2 ձևակերպման բաժնում ավելացվել է 5 սպասարկող և նախկին 8 տեսուչի փոխարեն հիմա սպասարկում են 13ը: Տեղադրվել է հերթերի կառավարման համակարգ և տարվում են աշխատանքներ օնլայն հերթագրման ուղղությամբ: Ավտոմաքսազերծման գործընթացի շղթայից դուրս են եկել ոստիկանության և CO գործառույթները, կրճատելով մաքսազերծման համար տրամադրած ժամանակը: Հանրապետության բոլոր մաքսատներն աշխատում են առանց ընդմիջում»,- գրել է Ներսիսյանը:

ՊԵԿ փոխնախագահը նաև նշել է, որ 2018 թ. ապրիլ ամսին ներմուծվել էր 4324 ավտոմեքենա, իսկ 2019 թ-ի ապրիլի 15 դրությամբ արդեն ներմուծվել է 4706 ավտոմեքենա (108%): Ապրիլի 9-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատյան թիվ 2 բաժնից (Նորագավիթի ավտոմաքսատուն) և քաղաքացիներից մեկի հետ անցել ողջ մաքսազերծման գործընթացով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արհեստական բանականության հնարավորությունները` հարկային ստվերը բացահայտելիս

ՊԵԿ-ում կիրառվող վերլուծական մոդելները Համաշխարհային բանկի ներկայացուցիչների ուշադրությանն են արժանացել:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնություններ

Քայլերի հաջորդականությունը կարելի է իմանալ` զանգահարելով ՊԵԿ հեռախոսազանգերի կենտրոն. 060 544 444 08000 0007:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները նախաձեռնել են հայրենիքին օգտակար լինելու՝ ամենամսյա աջակցության ծրագիր:

Վիվա-ՄՏՍ-ի աշխատակիցները կոչ են անում այլ ընկերությունների աշխատակիցներին՝ միանալ նախաձեռնությանը: Համոզված ենք, որ գործատուների ու աշխատակիցների համանման նախաձեռնություններն ավելի կմոտեցնեն հաղթանակը: