Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արարատյան ավտոմաքսատանը կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

23:59 , 09 Ապրիլ 2019

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել էր Արարատյան մաքսատուն:

Արարատյան մաքսատուն-վարչությունում (ավտոմաքսատուն) կատարվում են տրանսպորտային միջոցների մաքսային ձևակերպումները և բացթողնման համապատասխան գործառույթները: Գործընթացը իրականացվում է ՊԵԿ Արարատյան մաքսատուն-վարչության կազմում գործող փաստաթղթային հսկողության, բացթողնման, գանձումների համակարգման և հաշվառման բաժիններում: Ստորաբաժանումն ունի 38 աշխատակից: Ունենալով 6-օրյա աշխատանքային գրաֆիկ՝ նրանք օրական իրականացնում են շուրջ 300 տրանսպորտային միջոցի մաքսային ձևակերպում և բացթողում: Սպասարկման որակի բարելավման և աշխատանքների արդյունավետ կազմակերպման նպատակով մի շարք միջոցառումներ են իրականացվել վերջին շրջանում: Մասնավորապես, հերթերի կառավարման համար ներդրվել է քաղաքացիների ավտոմատ հերթագրման համակարգ: Մաքսային ձևակերպումների ժամանակ չի պահանջվում ՀՀ ոստիկանության կողմից տրամադրվող տրանսպորտային միջոցի զննության տեղեկանքը, ինչպես նաև վնասակար գազերի արտանետումների քանակի վերաբերյալ փորձարկման արձանագրությունը: Հերթերից խուսափելու համար տրանսպորտային միջոցների ձևակերպումները և համապատասխան գործառույթներն իրականացվում են նաև ՀՀ բոլոր մաքսատուն-վարչություններում: Ի դեպ, 3-րդ երկրներից ներմուծված տրանսպորտային միջոցների համար 2020 թվականի հունվարի 1-ից ՀՀ տարածքում ևս գործելու են ԵԱՏՄ միասնական դրույքաչափերը:

NIkol_Pashinyan-09-04-19-10
Երևանում և մարզերում գտնվող Հարկ վճարողների սպասարկման 20 բաժինները հարկ վճարողներին մատուցում են տարաբնույթ ծառայություններ՝ իրականացնելով հարկային պարտավորությունների հաշվառման, իրազեկման, տեղեկանքների տրամադրման, հարկային գործերի պահպանման և սպասարկման այլ գործառույթներ: Ընդ որում, հարկ վճարողների սպասարկումն իրականացվում է «մեկ պատուհան» սկզբունքով, ինչը նշանակում է, որ տարբեր վայրերում գտնվող սպասարկման կենտրոնները մատուցում են համանման ծառայություն՝ անկախ հարկ վճարողի գրանցման վայրից:
Վերլուծության գործառույթ իրականացնող բաժինները կատարում են կամերալ ուսումնասիրություններ, ինչպես նաև այլ վերլուծություններ, որոնք հիմք են հանդիսանում ռիսկային գնահատված հարկ վճարողների մոտ հսկողական աշխատանքների նախաձեռնման համար: Վերլուծություններ իրականացվում են նաև ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնի կողմից, որտեղ ի տարբերություն վերլուծությունների բաժինների, դրանք իրականացվում են ինքնաշխատ եղանակով: Ընդ որում, հարկային մարմնի կողմից ներկայումս կատարվում են աշխատանքներ, որոնց արդյունքում՝ երկարաժամկետ հատվածում նախատեսվում է վերլուծական աշխատանքներն ամբողջությամբ կենտրոնացնել մոնիտորինգային կենտրոնում՝ նվազագույնի հասցնելով մարդակային գործոնը:

Հարկ վճարողների սպասարկման վարչության աշխատակիցների վերապատրաստման գործընթացն իրականացնում են ինչպես հարկային մարմնի լավագույն մասնագետները, այնպես էլ հրավիրված մասնագետներ: Վերապատրաստումների ավարտից հետո հարկային ծառայողներն անցնում են գրավոր թեստավորում, որի արդյունքները հետագայում հիմք են ընդունվում ատեստացիաների ժամանակ:

NIkol_Pashinyan-09-04-19-6
ՊԵԿ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության սերվերները պարունակում են ավելի քան 60 տերաբայթ ծավալով տեղեկատվություն, իսկ մեկ օրվա ընթացքում մշակվում են ավելի քան 4 մլն. տեղեկատվական միավորներ, որոնք համալրվում են հարկ վճարողներից, ՊԵԿ աշխատակիցներից և այլ մարմիններից ստացված տեղեկատվության հիման վրա: Սերվերային ենթակառուցվածքների և գործող համակարգերի մոնիթորինգի համակարգն ապահովում է հեռահար կառավարում (remote management)՝ իրական ժամանակում արտացոլելով հարկային և մաքսային համակարգերի կարգավիճակների վերաբերյալ տեղեկատվություն: Սերվերների և ցանցի ցանկացած հանգույցի խափանման կամ այլ խնդրի դեպքում մոնիթորինգային համակարգը ստանում է ազդանշան, իսկ համապատասխան մասնագետը՝ ծանուցում 24/7 ռեժիմով՝ հաշվի առնելով մաքսատներում համակարգերի շուրջօրյա աշխատանքի ապահովման անհրաժեշտությունը:

Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության գործառույթների կարևոր ուղղություններից է ներդրված ընթացակարգերի ավտոմատացումը և էլեկտրոնային կառավարման համակարգերի միջոցով հավաքագրվող տեղեկատվության արդյունավետ վերլուծությունը և դրա հիման վրա հարկային ու մաքսային վարչարարության օպտիմալացումը: Այս առումով, կարևորելով համաշխարհային տեխնոլոգիական նորարարությունները և թվային զարգացման ուղղությունները, նախաձեռնվել են միջոցառումներ՝ ապահովելու վերլուծությունների իրականացումը մեծ ծավալի տվյալների (Big Data) մեխանիզմների կիրառմամբ: Վերլուծական հնարավորությունների ընդլայնման արդյունքում կստեղծվի նորագույն մոտեցումներին համապատասխան տարբեր կառուցվածք ունեցող տվյալների շտեմարանների համադրմամբ ռիսկերի վերլուծության և կառավարման ժամանակակից գործիքակազմ: Վերլուծությունների արդյունքները նախատեսվում է կիրառել նաև ռիսկի պրոֆիլների և չափանիշների մշակման համար։ Ներդրված ռիսկերի կառավարման համակարգերը հանդիսանում են կոռուպցիոն մեխանիզմների և հնարավոր կողմնակալ մոտեցումների բացառման գլխավոր երաշխիք: Այսօր ռիսկային հարկ վճարողների ընտրությունն ու ստուգումների կազմակերպումն իրականացվում է էլեկտրոնային համակարգի միջոցով՝ ռիսկերի չափանիշների հիման վրա մշակված տեղեկատվության արդյունքներով, իսկ մաքսային զննումների տեսակարար կշիռն ռիսկերի կառավարման համակարգի արդյունքում 2018 թ. IV եռամսյակում կազմել է 7.5%, այն դեպքում, երբ 2017թ.-ի նույն ժամակահատվածում՝ կազմել էր 18.5%: Նախատեսվում է կատարելագործել ռիսկերի կառավարման համակարգը՝ ներդնելով «խելացի» ռիսկերի կառավարման (Smart Risk Management) համակարգ՝ արհեստական բանականության (Artificial Intelligence) և մեքենայական ուսուցման (Machine learning) մոտեցումների կիրառմամբ:

NIkol_Pashinyan-09-04-19-7
ՊԵԿ մոնիտորինգի բաժինը ստեղծվել է 2017 թ.-ի ապրիլին և գործում է Ռիսկերի կառավարման և հարկային կարգապահության ծրագրերի վարչության կազմում: Բաժինն իրականացնում է հսկիչ-դրամարկղային մեքենաների, հաշվարկային փաստաթղթերի միջոցով իրականացված գործարքների և պետական բյուջե կատարված վճարումների ամենօրյա մոնիտորինգ: Իրացման շրջանառությունները, ծախսերը և դրանցից առաջացող հարկերը ձևավորվում են հիմնականում նշված գործարքների արդյունքում, որոնք, նախապես մշակված չափորոշիչների կիրառմամբ մշտադիտարկվում են բաժնի աշխատակիցների կողմից: Բացառապես էլեկտրոնային ծանուցումների միջոցով հարկ վճարողները նախ տեղեկանում են իրենց գործունեության հետ կապված ռիսկերին, որից հետո կարող են ինչպես էլեկտրոնային, այնպես էլ նախընտրած այլ եղանակով ներկայացնել բացատրություններ՝ ծանուցմամբ ներկայացված ռիսկերի վերաբերյալ: Ռիսկերի գնահատման չափանիշները պարբերաբար կատարելագործվում են՝ պայմանավորված նաև հարկ վճարողների կողմից ներկայացված բացատրություններով և հիմնավորումներով: Ծանուցման արդյունքում վարքագիծը չփոխած և բացատրություն չներկայացրած հարկ վճարողների ցանկերն ուղարկվում են համապատասխան ստորաբաժանումներին՝ հսկողական միջոցառումներ իրականացնելու և ռիսկերը ստուգելու նպատակով: Բաժնի կողմից կիրառվում են ՀԴՄ-ների մասով 9, հաշվարկային փաստաթղթերի մասով 8 ռիսկի չափանիշներ, իսկ եկամտային հարկի հայտարարագրման ռիսկերի վերհանման նպատակով մշակված 17 չափանիշները գտնվում են ծրագրավորման փուլում:

Պետական բյուջե կատարված վճարումները նույնպես ամենօրյա մոնիտորինգի են ենթարկվում, համադրվում են ֆինանսների նախարարության գանձապետական համակարգում առկա տեղեկատվության հետ, առաջացած տարբերությունները, և հայտնաբերված խնդիրները վերլուծվում են և տրամադրվում են համապատասխան ստորաբաժանումներին՝ արագ լուծում տալու համար: Բյուջե կատարված վճարումների վերաբերյալ մշակված տվյալները տարբեր տեղեկանքների տեսքով տրամադրվում են համապատասխան ստորաբաժանումներին՝ իրենց գործառույթներում կիրառելու, ինչպես նաև պաշտոնական կայքում հրապարակելու համար:

NIkol_Pashinyan-09-04-19-13
Բաժնում վերլուծվում են նաև հարկ վճարողների կողմից սխալներով փոխանցված վճարումների վերաբերյալ դիմումները, որոնք առկա տվյալների հիման վրա ճշտվում, նույնականացվում և հաշվառվում են համապատասխան ՀՎՀՀ-ներով: 2019 թ.-ի ընթացքում նման եղանակով ճշգրտվել են 441 վճարումներ:

Ըստ նոր սերնդի ՀԴՄ-ներով հայտարարագրված ցուցանիշների` 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին տպվել է շուրջ 86 միլիոն կտրոն, ՀԴՄ-ներով իրացված վաճառքի գումարը կազմել է շուրջ 372.4 մլրդ դրամ, իսկ 2018թ. նույն ժամանակահատվածում՝ համապատասխանաբար՝ շուրջ 65 մլն կտրոն և 317.3 մլրդ դրամ: 2019 թ. առաջին եռամսյակում 2018-ի նույն ժամանակահատվածի համեմատ 31.9%-ով աճել է տպված կտրոնների քանակը, իսկ ՀԴՄ-ներով իրացված վաճառքի գումարի աճը կազմել է 17.4%:

2019 թվականի առաջին եռամսյակում դուրս է գրվել ավելի քան 5 միլիոն 38 հազար հաշվարկային փաստաթուղթ, որոնցով իրացման ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 800.4 մլրդ դրամ, իսկ 2018 թվականի նույն ժամանակահատվածում՝ համապատասխանաբար՝ ավելի քան 3 միլիոն 793 հազար և շուրջ 749.2 մլրդ դրամ: Այսինքն` հաշվարկային փաստաթղթերի քանակն ավելացել է 32.8 %-ով, իսկ դրանցով իրացման ընդհանուր արժեքը` 6.8 %-ով:

NIkol_Pashinyan-09-04-19-9
Ընդհանուր առմամբ, նոր սերնդի ՀԴՄ-ներով և հաշվարկային փաստաթղթերով հայտարարագրված իրացման ընդհանուր արժեքը 2019 թվականի հունվար-մարտ ամիսներին կազմել է մոտ 1 տրիլիոն 173 միլիարդ դրամ` 2018թ. նկատմամբ աճելով շուրջ 10%-ով (2018-ի առաջին եռամսյակում եղել է շուրջ 1 տրիլիոն 66 միլիարդ դրամ):

ՀԴՄ-ների և հաշվարկային փաստաթղթերի ռիսկերի վերաբերյալ 2019-ի առաջին եռամսյակում ուղարկվել է 2.438 ծանուցում (հարկ վճարողների կողմից ներկայացվել է 660 բացատրություն), իսկ 2018-ին՝ 1.981 ծանուցում (ներկայացվել է 513 բացատրություն):

Հարկ վճարողների սպասարկման և հեռախոսազանգերի կենտրոնն ունի 12 աշխատակից, աշխատանքային ժամերն են` երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 09:00-ից 18:00-ը, իսկ շաբաթ օրը` ժամը 10:00-ից 16:00-ը, հեռախոսահամարն է` 060-54-44-44: Կենտրոնը հեռախոսազանգերն ընդունում է բազմաալիքային հեռախոսահամարով:

Հեռախոսազանգերի կենտրոնի կողմից մատուցվող ծառայությունների որակի գնահատման համար 2017 թվականի ապրիլից գործարկվել է «Հետադարձ կապի համակարգ» ծառայությունը, որը հարկ վճարողին հնարավորություն է ընձեռում հեռախոսազանգից հետո գնահատել տվյալ հարցման արդյունքում կենտրոնի աշխատակցի տրամադրած պատասխանի որակը: Հարցմանը մասնակցած հարկ վճարողների 76%-ը դրական է գնահատել կենտրոնի աշխատանքը, իսկ 24%-ը` բացասական:

2018 թվականի ընթացքում ՀԶԿ ստացվել է 206 065 հարցադիմում հարկային (80%) և մաքսային (20%) հարաբերությունները կարգավորող օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Հարցադիմումներից 205 320-ը ստացվել են հեռախոսակապի, իսկ մնացած 745-ը՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Հարկ վճարողների կողմից 2018 թվականի ընթացքում ստացվել են նաև 668 դիմում-բողոք և 13 առաջարկություն: Բողոքներից 441-ը վերաբերել են ՀԴՄ-ների կիրառման կանոնների խախտումներին (մասնավորապես` խոսքը վերաբերում է քաղաքացիներին ՀԴՄ կտրոն չտրամադրելուն), իսկ մնացած բողոքները վերաբերել են չգրանցված աշխատողներին, ապօրինի ձեռնարկատիրական գործունեությանը, ինչպես նաև ելակետային տվյալներ չներկայացնելուն:

2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ՀԶԿ ստացվել է 63 082 հարցադիմում հարկային (80%) և մաքսային (20%) հարաբերությունները կարգավորող օրենսդրության և վարչարարության վերաբերյալ: Հարցադիմումներից 62 777-ը ստացվել են հեռախոսակապի, իսկ մնացած 305-ը՝ էլեկտրոնային փոստի միջոցով: Հարկ վճարողների կողմից 2019 թվականի առաջին եռամսյակի ընթացքում ստացվել են նաև 191 դիմում-բողոք և 7 առաջարկություն:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Արգելք՝ թուրքական ծագում ունեցող ապրանքների ներմուծման համար

Թուրքական ծագմամբ ապրանքների ներմուծման արգելքով դադարեցվում է հայաստանյան աղբյուրներից Թուրքիայի պետական գանձարանի ֆինանսական սնուցումը:

2020թ. սեպտեմբերին գրանցվել է աշխատատատեղերի ամենաբարձր ցուցանիշը. ՊԵԿ

2020 թվականի սեպտեմբերի տվյալներով` եկամուտ (հարկման բազա) ապահոված աշխատատեղերի թվաքանակը կազմել է շուրջ 632 հազար, որը 2020 թվականի օգոստոսի համեմատ՝ ավելի է շուրջ 14 հազարով:

UCOM-ում կգործի 0 դրամ/րոպե հատուկ սակագինն Արցախից և դեպի Արցախ զանգելու համար

Հիշեցնենք, որ Արցախում ինտերնետից օգտվելու ժամանակ Ucom-ի բաժանորդները յուրաքանչյուր ՄԲ համար վճարում են 17 դրամ։