Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արարատի մարզը իր տնտեսական պոտենցիալով ու հնարավորություններով կարող է Հայաստանում դառնալ առաջնային. նախարար

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

Խորագրեր

Լուրեր

01:57 , 05 Մայիս 2019

Արտաշատում «Արարատ գրուպ» ջրերի գործարանում անցկացվող «Իմ քայլը հանուն Արարատի մարզի» ներդրումային-բիզնես ծրագրերի համաժողովին լրագրողների հետ զրույցում մարզի հնարավորությունների մասին խոսեց ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը:

«Արարատի մարզն այն յուրահատուկ մարզերից է, կարելի է ասել, որ Հայաստանում եզակին է, որտեղ համադրված են և արդյունաբերությունը, և գյուղատնտեսությունը: Այսինքն՝ այստեղ առկա են բոլոր հնարավորությունները, որ Արարատի մարզը Հայաստանում իր տնտեսական պոտենցիալով ու հնարավորություններով դառնա առաջնային: Մեր գյուղատնտեսական որակյալ արտադրանքի հիմնական հատվածը գեներացվում է Արարատյան դաշտում, ու դրա զգալի հատվածը հենց Արարատի մարզում: Եվ այն միտումը, որը նկատվում է՝ ինտենսիվ նոր այգիների տնկումը, նաև կաթիլային ոռոգման համակարգի անցկացումը և ջրի պահանջարկը, ավելի լայն հողատարածքների առկայությունը, մեզ հուշում է, որ առաջիկա տարիներին այստեղ տեղի է ունենալու թե գյուղատնտեսության ոլորտում, թե գյուղատնտեսական արտադրանքի մշակման ոլորտում իրոք տնտեսական աճ»,-ասաց Պապիկյանը:

Նա նատեց, որ մարզում մասնավորապես մեծ է հողատարածքների պահանջարկը, երբ արտասահմանյան հայրենակիցները գալիս են և Հայաստանում ուզում են ունենալ այգիներ, զբաղվել այգեգործությամբ և արտադրանքը արտահանել: Այս առումով խնդիր կա, հողատարածքները մասնատված են, և դրանց հիմնական հատվածի սեփականատերերը պատրաստ չեն դա տրամադրել այլ գործարարի, նրանց մի մասն արտերկրում է: Եվ ըստ էության այդ հողերը զգալի մասը պարապուրդի է մատնված: ՀՀ գյուղատնտեսության նախարարությունն այդ ուղղությամբ նախագիծ է մշակում:

Ճշգրտված ծրագրային ցուցանիշը գերակատարվել է շուրջ 59 մլրդ դրամով

Ըստ Կարեն Թամազյանի, չնայած առանձին ամիսներին կորոնավիրուսային համավարակով պայմանավորված եկամուտ ապահոված աշխատատեղերի անկմանը` տարեկան կտրվածքով 2020թ. հարկման ենթակա եկամուտներ ապահոված աշխատատեղերը կազմել են միջին ամսական 609 հազար, որը 2019թ. նույն ամսվա համեմատ ավելի է շուրջ 1.2 %-ով (7 հազարով):

Քաղաքացիները ԿԲ-ում կարող են փոխանակել հնամաշ կամ վնասված ՀՀ դրամները

ՀՀ ԿԲ դրամանիշերի փոխանակման գործառնական դրամարկղը գործելու է ք. Երևան, Վազգեն Սարգսյան 6 հասցեում:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է օգտվել ոսկյա իրերի գրավադրմամբ վարկեր ձևակերպելու շահավետ պայմաններից

Ոսկյա իրերի գրավադրմամբ վարկ ձևակերպած հաճախորդ-վարկառուներին ՎՏԲ-Հայաստան Բանկը հնարավորություն է տալիս պարբերաբար ավելացնել գործող վարկի սահմանաչափը մինչև 10%: