Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ը 2017-ին աճ է գրանցել բոլոր ցուցանիշների գծով, իսկ հաջորդ տարի բանկի աշխատանքներում կներգրավվեն ռոբոտներ

Վերադարձ լուրերի բաժին

17:56 , 16 Հունիս 2018

Երեկ` 2018թ. հունիսի 15-ին, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ «ԶԱՐԳԱՑՈՒՄ» մասնաճյուղում տեղի է ունեցել ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ բաժնետերերի տարեկան ընդհանուր ժողովը: Ամփոփելով 2017թ.-ի գործունեության արդյունքները` ժողովը հաստատել է բանկի գործադիր մարմնի տարեկան հաշվետվությունը, հաշվապահական հաշվետվությունները եւ շահույթի բաշխումը հաշվետու տարվա արդյունքներով:

Հաշվետու ժամանակահատվածում բանկը հաջողություններ է գրանցել փոքր և միջին բիզնեսի վարկավորման, միջազգային առևտրի ֆինանսավորման, արագ դրամական փոխացնումների, կոմունալ վճարումների հավաքագրման և պլաստիկ քարտերի ոլորտներում: Բանկը անմասն չի մնացել համաշխարհային տնտեսության ինովացիոն զարգացումներից` նորացնելով և ժամանակակից պահանջներին համապատասխանեցնելով իր մասնաճյուղերը, տեղեկատվական տեխնոլոգիաների անվտանգությունը, ինչպես նաև հիմք դնելով թվային բանկի զարգացման և Հայաստանի ֆինանսական շուկայի համար նորույթ հանդիսացող ներդրումային բանկինգի ներդրման գործընթացին:

2017թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կատարել է ռազմավարությամբ իր առջև դրված բոլոր խնդիրները` ինչպես որակական, այնպես էլ թվային առումով:

«Մեր աճի տեմպերը տպավորիչ են, մենք ունենք միջինը 50 տոկոսանոց աճեր, ինչը շատ կարևոր է։ «Արարատբանկը» շուկայում ամրապնդվել է իր բոլոր ծառայություններով։ 2017 թվականն «Արարատբանկի» համար շատ արդյունավետ և զարգացման առումով շատ կարևոր տարի էր։ 2017-ը ցույց տվեց, որ մենք ունակ ենք իրականացնել ոչ օրգանիկ աճ, ունակ ենք սկսել նոր ուղղություններ, ունակ ենք միաձուլել ֆինտեխը բանկային առևտրային համակարգին, ունակ ենք ներդնել նոր ծառայություն ՀՀ-ի համար։ Սրանք 2017 թվականի հիմնական խնդիրներն էին, որոնք մենք լուծեցինք։ Բանկի գործադիրը 2017 թվականին կատարեց ռազմավարությամբ իր առջև դրված բոլոր խնդիրները, որի համար ես շատ երջանիկ եմ։ Մեր շահույթը 2017-ին 2 անգամ մեծ էր, քան՝ մենք ունեցել ենք 2016-ին։ 2017 թվականի շահույթը կազմել է 2 միլիարդ 4 միլիոն դրամ»,- ասել է «Արարատբանկ» ԲԲԸ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը։։

Ակտիվներ` 212,469.9 մլն. ՀՀ դրամ, որը 2016թ.-ի համեմատ աճել է 42.4%-ով

Վարկեր` 119,167.1 մլն. ՀՀ դրամ, որը 2016թ.-ի համեմատ աճել է 80.1%-ով

Պարտավորություններ` 177,314.6 մլն. ՀՀ դրամ, որը 2016թ.-ի համեմատ աճել է 52.8%-ով

Կապիտալ` 35,155.3մլն. ՀՀ դրամ, որը 2016թ.-ի համեմատ աճել է 6.1%-ով

Զուտ շահույթ` 2,004.3 մլն. ՀՀ դրամ, որը 2016թ.-ի համեմատ աճել է 84.1%-ով

Հաճախորդներից ընդունված կոմունալ վճարումներ` 19,482.3 մլն ՀՀ դրամ, որը 2016թ.-ի համեմատ աճել է 13.6%-ով

Թողարկված պլաստիկ քարտերի քանակ` 148,310 հատ, որը 2016թ.-ի համեմատ աճել է 10.0%-ով

Ա. Օսիպյանը նշել է նաև, որ 2018 թվականի սեպտեմբերի վերջ բանկը տեղական IP-ով դուրս կգա տեղական շուկա, նաև ծրագրում են 2019 թվականի մայիսին դուրս գալ միջազգային շուկա. «Աշխատանքներն արդեն սկսել ենք։ Մենք բավականին մեծ աշխատանք ենք տարել ֆինտեխով, մենք ունենք «Արարատբանկ» service guide, ունենք mobile application և 2019 թվականի մայիսին «Արարատբանկում», օրինակ, հաշիվների բացումն իրականացնելու են ռոբոտներ»։

2017թ.-ի մրցանակները

– Global Finance միջազգային հեղինակավոր ամսագիրը Բանկին ճանաչեց Հայաստանի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը` հաշվի առնելով Բանկի կողմից իրականացրած գործարքների ծավալը, աշխարհագրական ընդգրկման շրջանակը, հաճախորդների սպասարկման բարձր մակարդակը, մրցակցային գնագոյացումը և Բանկում ներդրված նորագույն տեխնոլոգիաները:

– «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ի կողմից կազմակերպված «Լավագույն անդամ» տարեկան մրցանակաբաշխության ժամանակ բանկը 2016 թվականի գործունեության արդյունքներով չորրորդ անգամ արժանացավ «Բորսայի լավագույն անդամ»` պետական պարտատոմսերի շուկայում մրցանակին:

– SWIFT համակարգով փոխանցումների բարձր` 100%-անոց որակ ապահովելու համար Բանկն արդեն չորրորդ անգամ գերմանական Commerzbank AG-ի կողմից արժանացավ «Որակի գերազանցություն» (Excellent STP Quality Award) մրցանակին:

– «Եվրասիայի ֆինանսաբանկային էլիտա» մրցանակաբաշխությունում ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ արժանացել է «Վստահության էտալոն» անվանակարգին:

– Cbonds ընկերությունների խմբի կողմից ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ ճանաչվել է Հայաստանի «Lավագույն ներդրումային բանկ»:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Որքան արտարժույթ են գնել և վաճառել ՀՀ բանկերը

Հուլիսի 16-20-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ արժութային շուկայում իրականացված գործարքներն են.

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի Հարևանության հարցերով գլխավոր տնօրենի տեղակալին

Պատվիրակության կազմում էին նաև Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին և Եվրոպական հանձնաժողովի հարևանության և ընդլայնման բանակցությունների գլխավոր տնօրինության Հայաստանի հետ գործընկերության հարցերով բաժնի ղեկավար Վասիլիս Մարագոսը:

ՎՏԲ-Հայաստան Բանկը գործարկել է հատուկ առաջարկ՝ ոսկու գրավով վարկեր ունեցող հաճախորդների համար

ՎՏԲ-Հայաստան Բանկը գնում է ոսկու գրավադրմամբ վարկեր`ավելացնելով վարկի գումարը մինչև 30%