Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ը ևս միացավ պետական ծառայություններ մատուցող օպերատորներին

Վերադարձ լուրերի բաժին

13:59 , 23 Հունիս 2017

Պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ իրականացնող օպերատորների թիվը կավելանա ևս մեկով: ՀՀ կառավարության այսօրվա նիստում այս մասին նշեց արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը՝ հավելելով, որ օպերատորների ցանկում կընդգրկվի նաև «ԱՐԱՐԱՏԲԱՆԿ» բաց բաժնետիրական ընկերությունը:

Նախարարը հիշեցրեց, որ ներկայում պետական իշխանության մարմինների սպասարկման գրասենյակների գործառույթներ է իրականացնում 6 օպերատորների 51 գրասենյակ՝ հանրապետության բոլոր մարզերում. օպերատորներին վերապահվել է 67 պետական ծառայություն իրականացնելու իրավասություն: Հարկ է նշել նաև, որ Ազգային Ժողովի կողմից հավանության արժանացած կառավարության ծրագրի համաձայն՝ վերաիմաստավորվում է նաև պետական ծառայությունների մատուցման ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Ըստ այդմ, նախատեսվում է ոչ միայն ընդլայնել պետական իշխանության մարմինների գործառույթներ իրականացնող սպասարկման գրասենյակների քանակն ու աշխարհագրությունը, վերջիններիս կողմից մատուցվող պետական ծառայությունների քանակը, այլ որպես բարեփոխման առանցքային ուղղություն դիտարկվում է նույն ծառայությունների առցանց մատուցման համար հնարավորությունների ստեղծումը: Նախատեսվում է Էլեկտրոնային կառավարման ոլորտում ստեղծված բարենպաստ պայմանները և անձի նույնականացման էլեկտրոնային գործիքները օգտագործելով՝ խթանել էլեկտրոնային եղանակով քաղաքացիներին և բիզնեսին ծառայությունների մատուցումը: Նախարարը ներկայացնելով որոշման նախագիծը ընդգծեց, որ մինչև տարեվերջ որոշ ծառայություններ  քաղաքացիներին կտրամադրվեն նաև էլեկտրոնային եղանակով: Մասնավորապես, արդարադաատության ոլորտում իրավաբանական անձանց պետական գրանցման ոլորտում իրականացվող բոլոր գործառնությունները հնարավոր կլինի իրականացնել առցանց, էլեկտրոնային նույնականացման գործիքների կիրառմամբ՝ առանց պետական մարմնի գրասենյակ այցելելու:

Միասնական գրասենյակներում մատուցվող ծառայությունների ցանկին և գրասենյակների հասցեներին կարող եք ծանոթանալ Արդարադատության նախարարության կայքի միջոցով՝ http://moj.am/services/service_offices:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մհեր Գրիգորյանը Մոսկվայում մասնակցել է ԱՊՀ տնտեսական խորհրդի նիստին

Ստորագրվել են մի շարք փաստաթղթեր ԱՊՀ մասնակից պետությունների էներգոռեսուրսների արտադրման և սպառման կանխատեսման, երկաթուղային տրանսպորտի համաձայնեցված սակագնային քաղաքականության, կրթական և գիտատեխնիկական ոլորտներում համագործակցության, հակաօդային պաշտպանության ընդհանուր համակարգի, ինչպես նաև տեղեկատվավերլուծական նյութերի վերաբերյալ:

06.12.2019: ԿԲ նախագահի այցը Վիենա

Ստորագրվելու են վարկային համաձայնագրեր՝ վերականգնվող էներգետիկայի, գյուղատնտեսության և բնակարանային ֆինանսավորման ոլորտներում:

Հնարավորություն է ստեղծվում ՀՀ ներմուծել աջ ղեկով տրանսպորտային միջոցներ

Սակայն դրանք պետք է փոխվեն ձախակողմյան ղեկային տեղաբաշխման: