Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ունի նոր գործադիր տնօրեն

Վերադարձ լուրերի բաժին

16:22 , 11 Փետրվար 2020

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի որոշմամբ՝ բանկի գործադիր տնօրեն, վարչության նախագահ է նշանակվել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի անդամ Մհեր Անանյանը, ով աշխատանքային մեծ փորձ ունի ֆինանսաբանկային ոլորտում։

Մհեր Անանյանը ծնվել է 1968թ. նոյեմբերի 10-ին՝ Երևանում։
1985-1992 թթ․ սովորել և ավարտել է Ազգային գյուղատնտեսական ակադեմիան, իսկ 2005-2008 թթ.՝ «Եվրասիա» միջազգային համալսարանը։
1991 թ․ օգոստոսից մինչև 1992 թ. հունվարը եղել է ՀայՊետառբանկի Ֆինանսների զարգացման վերլուծության վարչության տնտեսագետ։
1992-1994 թթ․ աշխատել է Հայէկոնոմբանկի Արաբկիրի մասնաճյուղի վարկային բաժնի տնտեսագետ։
1994-1995 թթ․ «Ասատրյան & Դյուֆոր» ամերիկյան կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի մարքեթինգի գծով փոխտնօրեն։
1995-1996 թթ. եղել է Հայագրոբանկի վարկավորման կառավարչության գրավադրման աշխատանքների կազմակերպման և իրացման բաժնի ավագ տնտեսագետ։
1996-1997 թթ․ զբաղեցրել է Հայէկոնոմբանկի Շահումյանի մասնաճյուղի կառավարչի տեղակալի, իսկ 1997-1998թթ․ նույն բանկի քաղաքային վարչության պետի պաշտոնը։ 1998-1999թթ․-ին եղել է Հայէկոնոմբանկի Խորհրդային մասնաճյուղի կառավարիչ։
1999-2000 թթ․ աշխատել է Հայագրոբանկի Փոխատվական գործառությունների դեպարտամենտի Սեփական միջոցներով փոխատվության վարչության պետ։
2002 թ․ ապրիլ-օգոստոս ամիսներին զբաղեցրել է «Յունիբանկ» ՓԲԸ գործադիր տնօրենի տեղակալի պաշտոնը, իսկ 2002թ․-ի օգոստոսից 2003թ․-ի փետրվարը` «Կենտրոն» մասնաճյուղի կառավարչի պաշտոնը։
2003 թ․ հիմնադրել է «Էյ-Էմ ընդ Ջի-Էյ Գրուպ» ՍՊԸ –ն։
2005 թ․ փետրվար-օգոստոս ամիսներին զբաղեցրել է Արաբկիր թաղապետարանի Հարկային եկամուտների հաշվառման և գանձումների բաժնի պետի պաշտոնը։

2005-2006 թթ․ եղել է ՀՀ վճռաբեկ դատարանի դատարանների նախագահների խորհրդի քարտուղարության բյուջետային բաժնի պետ։
2006-2013 թթ․ աշխատել է ՀՀ դատական դեպարտամենտի ֆինանսաբյուջետային վարչության պետ։
2013-2015 թթ․ զբաղեցրել է ՀՀ սպորտի և երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավարի պաշտոնը։
2015-2017 թթ․ հանդիսացել է ՀՀ կառավարության աշխատակազմի «Գնումների աջակցման կենտրոն» ՊՈԱԿ պետ։
2017-2019 թթ․ եղել է ՀՀ գնումների բողոքարկման խորհրդի անդամ։
2019 թ․ հուլիսի 19-ից հանդիսացել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ խորհրդի անդամ։
2019 թ. նոյեմբերից 2020թ․-ի փետրվարը աշխատել է գլխավոր դատախազի խորհրդական՝ տնտեսական հանցագործությունների և կոռուպցիայի դեմ պայքարի գծով։
2020 թ․ փետրվարի 10-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ բաժնետերերի ժողովի որոշմամբ վաղաժամկետ դադարեցվել են խորհրդի անդամի նրա պարտականությունները և խորհրդի որոշմամբ նշանակվել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրեն, վարչության նախագահ։ Որոշումն ուղարկվել է Կենտրոնական բանկ՝ գրանցման։
Մ․ Անանյանը Դատական ծառայության 1-ին դասի խորհրդական է։
Ամուսնացած է, ունի չորս դուստր։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

23.10.2020: Շաբաթական ամփոփ տվյալներ կենտրոնական բանկից

Հոկտեմբերի 12-18-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.6 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33 մլն ԱՄՆ դոլար:

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ:

Ռազմական դրության ժամանակահատվածում սահմանված հարկային արտոնությունները

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։