Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՆ ընդլայնել է վարկային արձակուրդից օգտվող հաճախորդների շրջանակը

Վերադարձ լուրերի բաժին

16:55 , 08 Ապրիլ 2020

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության որոշմամբ՝ 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված երկամսյա «վարկային արձակուրդից» կարող են օգտվել ոչ միայն այդ օրվա դրությամբ ժամկետանց պարտավորություններ չունեցող հաճախորդները, այլ նաև նրանք, ովքեր «վարկային արձակուրդի» գործողության ժամանակահատվածում ամբողջությամբ կմարեն մարման օրվա դրությամբ ունեցած ժամկետանց վարկային պարտավորությունները։ Դա նշանակում է, որ, ենթադրենք, հաճախորդի վարկի մարման օրը եղել է 2020 թվականի մարտի 12-ը, և նա չի կարողացել կատարել իր վարկային պարտավորությունը, ինչպես նաև չի կարողացել օգտվել 2020 թվականի մարտի 16-ից հայտարարված վարկային արձակուրդից, ապա «վարկային արձակուրդի» գործողության ժամանակահատվածում իր ժամկետանց պարտավորությունները մարելու դեպքում կկարողանա օգտվել արձակուրդի ընձեռած հնարավորությունից։

Ներկա իրավիճակում բանկի մասնաճյուղերում մարդկանց կուտակումներից խուսափելու, և հաճախորդներին իրենց բանկային գործարքների հետ կապված անհանգստությունից զերծ պահելու նպատակով՝ ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 2020 թվականի մարտի 16-ից բանկի ֆիզիկական և իրավաբանական անձ, ինչպես նաև անհատ ձեռնարկատեր հանդիսացող հաճախորդներին, ցանկության դեպքում, տրամադրում է «վարկային արձակուրդ»՝ վարկերի մայր գումարների և հաշվեգրված տոկոսների հետաձգում (տարաժամկետում) մինչև երկու ամիս ժամկետով։ Այն չպետք է նույնականացնել տոկոսների դադարեցման կամ ներման հետ։

Հարցերի համար զանգահարել սպասարկող մասնաճյուղ, հեռախոսային կենտրոն, իսկ անհրաժեշտության դեպքում նաև՝ բանկի համապատասխան ստորաբաժանում:
Հղումը՝
Մասնաճյուղեր՝ https://www.araratbank.am/hy/branches
Հեռախոսային կենտրոն՝ +374 10-59-23-23,
Կորպորատիվ գործառնությունների դեպարտամենտ՝ +374 10-54-79-81, 010-54-66-42, 010-54-66-43,
Մանրածախ գործառնությունների վարչություն՝ +374 10 -54 79 63:

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: