Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ 20 մլն ԱՄՆ դոլար է ներգրավել Հոլանդական զարգացման բանկից

Վերադարձ լուրերի բաժին

12:38 , 27 Ապրիլ 2018

Հոլանդական զարգացման բանկը (FMO) 20 մլն ԱՄՆ դոլար վարկ է տրամադրել ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ` ՓՄՁ ոլորտի, ձեռնարկատեր կանանց և մինչև 35 տարեկան երիտասարդների բիզնես ծրագրերի, ինչպես նաև վերջիններիս մանրածախ վարկավորման նպատակով:

Համագործակցության հերթական ծրագրի շրջանակում, ՓՄՁ ոլորտին վարկերը տրամադրվելու են առավելագույնը 1 մլն ԱՄՆ դոլարի սահմաններում: Ստորագրված նոր վարկային պայմանագրով մինչև 35 տարեկան երիտասարդները ֆինանսավորվում կստանան ինչպես ստարտափ բիզնեսի իրագործման, այնպես էլ` կրթական և հիփոթեքային ծրագրերի շրջանակում: Վարկավորումը կիրականացվի 7 տարի մարման ժամկետով:

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահ Աշոտ Օսիպյանը գոհունակություն է հայտնել համագործակցությաւն առթիվ: «Շատ ուրախ եմ հերթական պայմանագիրը ստորագրել Հոլանդական զարգացման բանկի հետ: Վստահ եմ, որ այս միջոցները շահավետ կլինեն Հայաստանի տնտեսության համար, հատկապես, որ այն ունի նոր բաղադրիչ` երիտասարդների ֆինանսավորումը»,- ասել է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարչության նախագահը:

Իսկ Հոլանդական զարգացման բանկի ներդրումների գծով գլխավոր տնօրեն Լինդա Բրոքոյզենը նշել է. «ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ հաջող համագործակցությունը նպաստել է Հայաստանի տնտեսության շարունակական զարգացմանը: Ֆինանսավորման այս նոր ծրագիրը, կնպաստի, հատկապես, կանանց ու երիտասարդ ձեռնարկատերերի ֆինանսավորմանը և երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիության ընդլայնմանը»:

– ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ վարկային ներդրումները 31.03.2018 թ դրությամբ կազմել են 117 միլիարդ 541 միլիոն ՀՀ դրամ: Վարկային ներդրումների ընդհանուր ծավալում ՓՄՁ ոլորտի վարկավորումը կազմել է ավելի քան 45%: Ընդհանուր ակտիվները 31.03.2018թ. դրությամբ Բանկի հաշվեկշռում կազմել են 211,179 մլն ՀՀ դրամ, իսկ պարտավորությունները` 175 164 մլն ՀՀ դրամ Բանկի ընդհանուր կապիտալը 31.03.2018թ. դրությամբ բանկի հաշվեկշռում կազմել է 36,015 մլն ՀՀ դրամ: 31.03.2018թ. դրությամբ ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ շահույթը կազմել է 903 մլն ՀՀ դրամ:

– FMO-ն Հոլանդական զարգացման բանկ է: Որպես առաջատար ներդրող, FMO- ն զարգացող երկրներում և զարգացող շուկաներում աջակցում է մասնավոր հատվածի կայուն աճին` ներդրումներ իրականացնելով հավակնոտ ծրագրերում և ձեռնարկություններում: FMO-ն հավատացած է, որ ուժեղ մասնավոր հատվածը տանում է դեպի տնտեսական եւ սոցիալական զարգացում: Ընկերությունն ունի ավելի քան 45 տարվա հաջողված փորձ `հնարավորություն տալով մարդկանց կիրառել իրենց հմտությունները և բարելավել կյանքի որակը: FMO- ն շեշտը դնում է տնտեսության զարգացման համար կարևոր երեք ոլորտների վրա` ֆինանսական հաստատություններ, էներգետիկա և ագրոբիզնես, սնունդ և ջրային տնտեսություն: Ավելի քան 90 երկրներում ունենալով 9,2 միլիարդ եվրո արժողությամբ պորտֆել` ընկերությունը հանդիսանում է աշխարհում մասնավոր հատվածի զարգացումը խթանող խոշոր բանկերից մեկը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ անակնկալ՝ «X» և «Y» սակագնային պլանների բաժանորդների համար

Երևանի 2800-ամյակի կապակցությամբ՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ն անակնկալ է պատրաստել «X» և «Y» կանխավճարային և հետվճարային սակագնային պլանների բաժանորդների համար:

Որքան արտարժույթ են գնել և վաճառել հայաստանյան բանկերը

Հոկտեմբերի 15-ից 19-ն ընկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

#Cloud_VivaCell-MTS-ը թույլ կտա ձեռնարկություններին ինտեգրվել թվային աշխարհին (տեսանյութ)

ՎիվաՍել-ՄՏՍ-ը գործարկել է #Cloud_VivaCell-MTS՝ բոլորովին նոր, ամպային ենթակառուցվածքների ծառայություն՝ նախատեսված մեծ, միջին և փոքր ընկերությունների համար: