Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ վեցերորդ անգամ դարձել է Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» մրցանակակիր

Վերադարձ լուրերի բաժին

12:10 , 16 Ապրիլ 2018

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հերթական անգամ արժանացել է եվրոպական առաջատար բանկերից մեկի` գերմանական Commerzbank AG-ի «Որակի գերազանցություն» (Excellent STP Quality Award) մրցանակին: Այս մասին տեղեկացնում է բանկի լրատվական ծառայությունը։

Վեցերորդ անգամ անընդմեջ, այս մրցանակը բանկին շնորհվում է SWIFT փոխանցումների բարձր` 100%-անոց որակ ապահովելու համար: 2017թ.-ին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ դրամական փոխանցումների բարձր որակն ապահովել է փոխանցումների արագ մշակման ավտոմատ համակարգի կատարելագործման և առավելագույն կարճ ժամկետում փոխանցումները շահառուներին հասանելի դարձնելու շնորհիվ:

Այս առիթով ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ գործադիր տնօրենի առաջին տեղակալ Դավիթ Հարությունյանը նշել է, որ շատ պարտավորեցնող է նման հեղինակավոր կառույցի կողմից բարձր գնահատականի արժանանալը: «2017 թ.-ին մատուցվող ծառայությունների որակի պահպանմանը զուգահեռ, ապահովել ենք նաև փոխանացումների ծավալի 80 % աճ: Վստահեցնում ենք մեր հաճախորդներին, որ այսուհետ ևս բանկը շարունակելու է ուշադրության կենտրոնում պահել սպասարկման որակը»,- ասել է նա:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.