Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ նվազեցրել է հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները

Վերադարձ լուրերի բաժին

14:48 , 31 Հուլիս 2018

ԱՐԱՐԱՏԲԱՆԿՈՒՄ վերանայվել են հիփոթեքային վարկերի տոկոսադրույքները, և հուլիսի 31-ից դրանք տրամադրվում են գործող սակագներից 1% նվազեցված դրույքաչափով: Այս մասին տեղեկացնում է ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ լրատվական ծառայությունը։ Մասնավորապես, ՀՀ դրամով հիփոթեքային վարկերն առաջարկվում են տարեկան սկսած 10% դրույքաչափից, 20 տարի մարման ժամկետով:

Նվազեցվել են նաև «Բնակարան երիտասարդներին» ծրագրի շրջանակում տրամադրվող հիփոթեքային վարկերի դրույքաչափերը: Այդ ծրագրի շրջանակում հուլիսի 31-ից տրամադրվող վարկերի տոկոսադրույքը կազմում է 8%, որից 2%-ը սուբսիդավորվում է Երևանում, իսկ 4%-ը` ՀՀ մարզերում բնակելի անշարժ գույքի ձեռքբերման դեպքում:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Գործընկերության արդյունքը՝ բնակարանամուտ (լուսանկարներ)

Աթոյանների ընտանիքն առաջիններից էր՝ ընթացիկ տարվա բնակարանաշինության ծրագրում ընդգրկվածներից:

Հայաստանը 9 կետով բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում

Հայաստանը բարելավել է դիրքը միջազգային էներգետիկական վարկանիշում՝ «էներգետիկական տրիլեմայի ինդեքս»-ում՝ զբաղեցնելով 43-րդ տեղը

Ինչով է պայմանավորված Յունիբանկի հաջողությունը մանրածախ վարկավորման շուկայում

2018 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ Հայաստանի բանկերի կողմից տրամադրված մանրածախ վարկերի ծավալը գերազանցեց 983.5 մլրդ դրամը