Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ մեկնարկում է նկարչական մրցույթ՝ Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ

Վերադարձ լուրերի բաժին

13:06 , 12 Մայիս 2018

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ  Երեխաների պաշտպանության միջազգային օրվան ընդառաջ մեկնարկում է ֆեյսբուքյան՝ «Ապագա» խորագրով նկարչական մրցույթ:

Մրցույթին կարող են մասնակցել 7-14 տարեկան երեխաներ: Նրանք իրենց գեղանկարչական աշխատանքները պետք է ուղարկեն բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջին` փակ հաղորդագրությամբ:

Մրցույթին մասնակցության անհրաժեշտ պայմաններն են.

– Աշխատանքի հետ միասին պետք է ուղարկել մասնակցի անուն/ազգանունը, տարիքը և հասանելի հեռախոսահամար: Աշխատանքը կարող է ուղարկվել ծնողների կամ ընտանիքի անդամներից մեկի էջից:

– Ոչ իրական (fake) ֆեյսբուքյան էջերից ստացված հաղորդագրությունները չեն դիտարկվելու որպես մրցույթի մասնակիցներ:

– Յուրաքանչյուր մասնակից մրցույթին կարող է մասնակցել ընդամենը մեկ անգամ մեկ նկարով:

Մրցույթն անցկացվում է 2018 մայիսի 7-ից մայիսի 20-ը ներառյալ։

Լավագույն աշխատանքները կհրապարակվեն Բանկի պաշտոնական ֆեյսբուքյան էջում, որտեղ կնշվի մասնակցի անունը, տարիքը:

Մրցույթի արդյունքներով ընտրվում է 3 հաղթող: Բոլոր հաղթողներն ընտրվում են Բանկի ներկայացուցիչներից և նկարիչներից կազմված հանձնաժողովի կողմից.

Լավագույն աշխատանքը կզբաղեցնի 1-ին մրցանակային հորիզոնականը: Հաղթողին կտրամադրվի պլանշետ:

2-րդ տեղը զբաղեցրած մասնակիցը կարժանանա «Բանկի համակրանք» մրցանակին և կստանա որպես նվեր «Cityzen» մանկակական կենտրոնի նվեր քարտ:

3-րդ տեղը զբաղեցրած մասնակիցը կարժանանա «Ամենաօրիգինալ աշխատանք» անվանակարգին և կստանա նկարչական մասնագիտացված պարագաների փաթեթ:

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

«Մեր հարաբերություների պոտենցիալը առևտրի ոլորտում շատ ավելի մեծ է, քան ներկայում այն օգտագործվում է». այաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար

«ԵՄ-ն Հայաստանի համար ամենախոշոր, հեռանկարային շուկան է: Մենք, փաստորեն, երկրորդ խոշորագույն ներդրողն ենք Հայաստանում: ԵՄ-ի հետ առևտրի աճը տեսանելի և շոշափելի

Հայաստանում տեղադրվել է արևային գերխոշոր էլեկտրակայան`ձկնաբուծարանի համար

«Կռունկ»-ը 2017 թվականին ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության կողմից արտոնագրված 11 արդյունաբերական նշանակության ֆոտովոլտային կայաններից մեկն է

ՎՏԲ Հայաստան Բանկը գործարկել է ինտերնետ էկվայրինգ ծառայություն

Ինտերնետ էկվայրինգի ծառայությունը, բացի այն, որ խնայում է գնորդների ժամանակը և հանդիսանում է հարմարավետ եղանակ՝ գնումներ կատարելու համար, ունի հետևյալ առավելությունները.