Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ կրկին «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկն է Հայաստանում՝ ըստ «Global Finance»-ի

Վերադարձ լուրերի բաժին

14:02 , 04 Փետրվար 2019

ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հերթական անգամ «Global Finance» միջազգային հեղինակավոր ամսագրի մասնագիտական թիմի կողմից ճանաչվել է «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկը Հայաստանում:

2019թ.-ի «Առևտրի լավագույն ֆինանսավորող» բանկ պատվավոր մրցանակը ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻՆ շնորհվել է չորրորդ անգամ՝  հաշվի առնելով այս ծառայությունների գծով բանկում նորարարական թվային տեխնոլոգիաների ներդրումը, իրականացված գործարքների ծավալը, ճշգրտությունն ու արագությունը, աշխարհագրական ընդգրկման շրջանակի ընդլայնումը, հաճախորդների սպասարկման բարձր որակը:

Նշենք, որ Լոնդոնում կայացած «Արտաքին առևտրի ոլորտում բանկիրների ասոցիացիայի» /BAFT/ 12-րդ տարեկան ժողովի ժամանակ «Global Finance»-ը հայտարարել է տարբեր անվանակարգերում համաշխարհային մասշտաբով լավագույնը ճանաչված 98 երկրների բանկերի անունները:

Ամենամյա մրցանակաբաշխության հաղթողների ընտրությունն իրականացրել են «Global Finance» ամսագրի խմբագիրներ, տնտեսական վերլուծաբաններ, բիզնեսի ղեկավարներ և անկախ փորձագետներ:

Ի դեպ, առևտրի ֆինանսավորման ոլորտում վերջին ութ տարիներին ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ «Առևտրի լավագույն ֆինանսավորող» է ճանաչվել նաև գերմանական Commerzbank AG-ի  և Վերակառուցման և Զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ-ի) կողմից:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՏԵՍԱՆՅՈՒԹ: Գերմանացի զբոսաշրջիկները սկսել են զգալիորեն ավելի շատ այցելել Հայաստան

Տիգրան Խաչատրյանը վստահություն հայտնեց, որ տարեվերջին կունենանք զբոսաշրջիկների թվի 15 տոկոս աճ:

ՎՏԲ-Հայաստան Բանկն առաջարկում է դրամական փոխանցումներ կատարել Visa/Mastercard/МИР քարտերին ամբողջ աշխարհով

Ծառայության մասին մանրամասն տեղեկություն կարելի է ստանալ www.vtb.am Բանկի պաշտոնական կայքում, մասնաճյուղերում և Կոնտակտային կենտրոնում` 87-87 հեռախոսահամարով: