Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Արարատբանկը կմարի վերջին օրերին Արցախում զոհված անձանց և նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները

Վերադարձ լուրերի բաժին

17:53 , 12 Ապրիլ 2016

ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ ողջ անձնակազմը խորապես սգում է վերջին օրերին Արցախում ծավալված ռազմական գործողությունների արդյունքում զոհված քաջորդիների կորուստը և խոնարհվում ենք նրանց և նրանց ընտանիքների առջև: 

Ինչպես նշվում է բանկի ֆեյսբուքյան էջում, բանկը արդեն իսկ մարել է Արցախում զոհված, իր հաճախորդ հանդիսացող զինծառայողի վարկային պարտավորությունը:

Ավելին, փորձելով ինչ-որ կերպ սատարել վերջին օրերին Արցախում զոհված անձանց հարազատներին` ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ- ում կմարվեն այդ անձանց և նրանց ընտանիքների անդամների վարկային պարտավորությունները:

 

Հիշեցնենք, որ ապրիլի 7-ին զոհված զինծառայողների վարկային պարտավորությունները զրոյացնելու որոշում էր կայացրել Հայբիզնեսբանկը։ Այնուհետև նման նախաձեռնությամբ էին հանդես եկել ԱԿԲԱ-Կրեդիտ Ագրիկոլ բանկըՎՏԲ-Հայաստան բանկը և Կոնվերս բանկը։

Հիշեցնենք նաև, որ B4B.am-ը նախօրեին նման կոչով դիմել էր ՀՀ կառավարությանը և բանկերին։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ԴԱՀԿ-ի բեռը ծանրացել է. Կատարողական վարույթների շեշտակի աճ

2017թ. հունվար-հունիսին հանրապետությունում դատական ակտերի հիման վրա ստացվել է 796 186 կատարողական վարույթ:

Սուրեն Կարայանն այցելել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտի (լուսանկարներ)

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարը Սյունիքի մարզպետի և ՀՀ վարչապետի գլխավոր խորհրդական Գագիկ Մարտիրոսյանի հետ այցելել է «Մեղրի» ԱՏԳ տարածք

Դանիլ Խաչատուրովը «Ռոսգոսստրախը» փոխանցում է Վադիմ Բելյաեւին

«Ռոսգոսստրախի» սեփականատեր է դառնում ոչ թե «Открытие»-ն, այլ դրա սեփականատեր Վադիմ Բելյաեւը։