Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

«Արարատբանկը» թողարկել է 1 մլն ԱՄՆ դոլարի պարտատոմս

Վերադարձ լուրերի բաժին

14:31 , 03 Հունիս 2016

«ԱՐԱՐԱՏԲԱՆԿ»-ի գլխամասային գրասենյակում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ այսօր հայտարարվեց բանկի արժեկտրոնային պարտատոմսերի 11-րդ թողարկման մասին: Բանկի գործադիր տնօրենի տեղակալ Դավիթ Հարությունյանը, ներկայացնելով պարտատոմսերի նախորդ թողարկումների արդյունքները, ընդգծեց, որ բանկն արժեթղթերի շուկայի ամենաակտիվ մասնակիցներից է, և հաշվի առնելով նախորդ թողարկումների ժամանակ դրսևորված պահանջարկը` այս անգամ ևս առաջարկում է դոլարային պարտատոմսեր.

«2007 թվականից մենք շուկայում իրականացնում ենք պարտատոմսերի թողարկումներ, և սա արդեն 11-րդն է լինելու: Ներկայումս 5 թողարկումներ շրջանառվում են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում, որոնցից չորսը թողարկվել է ԱՄՆ դոլարով, իսկ մեկը` հայկական դրամով: Նշեմ, որ բավական ակտիվ առևտուր է ընթանում այդ արժեթղթերով, և եթե դիտարկելու լինենք, օրինակ, 2015 թվականի տվյալները, ապա բանկի կողմից թողարկված պարտատոմսերով կատարվել է շուրջ 130 գործարք` 1 մլն ԱՄՆ դոլար և 226 մլն ՀՀ դրամ ընդհանուր ծավալով»,- ասաց Դավիթ Հարությունյանը:

Անդրադառնալով նոր պարտատոմսերի թողարկմանը` նա նշեց, որ այս անգամ թողարկվել է 1 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով 40000 հատ անվանական, ոչ փաստաթղթային, արժեկտրոնային պարտատոմս` 25 ԱՄՆ դոլար անվանական արժեքով, 7 տոկոս տարեկան տոկոսադրույքով և 3 տարի շրջանառության ժամկետով:

Պարտատոմսերի բաժանորդագրությունն իրականացվելու է հունիսի 6-ից մինչև 17-ը. «Ցանկացած իրավաբանական կամ ֆիզիկական անձ կարող է դիմել բանկի գլխամասային գրասենյակ կամ ցանկացած մասնաճյուղ, և մեր աշխատակիցները շատ արագ կիրականացնեն հայտի ձևակերպումն ու գործարքը: Նշեմ նաև, որ պարտատոմսերը ցուցակվելու են «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ֆոնդային բորսայում և գնանշվելու են շուկա ստեղծողների միջոցով:

Շուկայի մասնակիցներին հնարավորություն կընձեռվի արտարժութային պարտատոմսերով առքուվաճառք իրականացնելուց բացի` կնքել ռեպո գործարքներ: Արժեկտրոններով վճարումները կիրականացվեն եռամսյակը մեկ անգամ»,- հավելեց նա:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վերջին տարիներին առաջին անգամ մայիսին օդանավով Հայաստան ժամանածներն ավելի շատ են եղել մեկնածներից

2018 թվականի մայիսին օդային ճանապարհով Հայաստան է ժամանել 110 390 մարդ, մեկնել՝ 107 225 մարդ։

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բրոնոզյանի փորձագետներն այցելել են Ամուլսար և փոխել կարծիքը շատ հարցերի շուրջ

«Լիդիան Արմենիա» ընկերությունը հյուրընկալեց Հ․Բրոնոզյանին և նրա պատվերով Ամուլսարի ծրագրի փաստաթղթերի հիման վրա հետազոտություն կատարած արտասահմանյան փորձագետներին

Հայաստանն ու Չինաստանը գրանցել են առևտրաշրջանառության ավելի քան 40 տոկոսի աճ. ՀՀ առևտրային կցորդի հարցազրույցը

Հրանտ Աբաջյանը մեր երկրի տնտեսական ներուժը ներկայացնող «Հայաստան՝ դարպաս դեպի խոշոր շուկաներ» խորագրով շնորհանդեսով է հանդես եկել։