Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

2020 թ. բյուջեով արտացոլված դեֆիցիտն ու արտաքին պարտքը կարող են վերանայվել

Վերադարձ լուրերի բաժին

16:57 , 07 Ապրիլ 2020

Ազգային ժողովի տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվում է Կառավարության ծրագրի 2019 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը: Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը նշել է, որ հանրային ֆինանսների կառավարումն ավարտուն գործընթաց չէ, այն անընդհատ գործընթաց է, պարզապես ժամանակի ընթացքում արձանագրվում է մինչ այդ նախանշված ուղղությունների կատարումը:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանը նկատել է, որ նախորդ երկու տարի Կառավարությունն ունեցել է զսպող հարկաբյուջետային քաղաքանություն, որը հիմնականում ուղղված է եղել արտաքին պարտքի կայունացմանը: «Հիմա ակնհայտ է, որ հարկաբյուջետային քաղաքականությունը մեր հիմնական գործիքներից մեկն է լինելու: Հակաճգնաժամային այս միջոցառումների շրջանակում ի՞նչ փոփոխություններ եք նախատեսում այստեղ, ի՞նչ է արվում կապիտալ ծախսեր կատարելու մեր կարողությունները շտապ մոբիլիզացնելու ուղղությամբ»,- հարցրել է պատգամավորը:

Նախարարը պատասխանել է` անշուշտ, չափազանց կարևոր է առկա զագացումներին համարժեք արձագանքելը: «Դուք իրավացի եք, պարո՛ն Խաչատրյան, 2017-ին խորհրդարանի ընդունած հարկաբյուջետային կանոնների շրջանակում հարկային քաղաքականությունն ուղղված է եղել պարտքի կայունացմանը: Մեր կարծիքով՝ դա բավականին հաջողությամբ իրականացվել է: Այդ նույն կանոնները ենթադրում են, որ այն ժամանակ, երբ առկա են բացասական ազդեցության ռիսկեր, տնտեսական զարգացումների տեսակետից հարկաբյուջետային քաղաքականությունը որպես գործիք դառնում է լավագույնը կամ գրեթե միակը, որի միջոցով ջանք պետք է գործադրվի` մեղմելու տնտեսական զարգացումների բացասական ազդեցությունը»,- ասել է նախարարը:

Ջանջուղազյանի խոսքով` Կառավարությունը հենց այդպես էլ վերաբերվում է հարկաբյուջետային քաղաքականությանը: «Հիմա քննարկումների փուլում ենք, և դա է պատճառը, որ չենք ներկայացրել «Բյուջեի մասին» օրենքի հնարավոր փոփոխությունների նախագիծ: Անցյալ տարի, երբ սեպտեմբերին ներկայացվեց 2020-ի բյուջեի նախագիծը, հնարավոր չէր կանխատեսել այն զարգացումները, որոնք տեղի են ունենում հիմա: Այժմ անհրաժեշտ կլինի փոփոխություն կատարել «Բյուջեի մասին» օրենքում, վերանայել թե՛ դեֆիցիտի ներկայացված պահանջը, թե՛ պարտքին ներկայացվող մոտեցումները»,- ասել է նա:

«Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Գուրգեն Բաղդասարյանն էլ խոսել է պետական ֆինանսների կառավարման տեսանկյունից 300 միլիարդ դրամ կապիտալ ծախսերի թերակատարման մասին, ապա հավելել, որ Կառավարությունը 500 միլիոն դոլարի փոխառություն է ձեռք բերել: «Ուզում եմ հասկանամ այդ գումարի մեջ 300 միլիարդ դրամը մտնում է, թե չէ»,- հարցրել է նա:

Նախարարն արձագանքել է, որ նախորդ տարվա ցուցանիշները դեռևս վերջնական չեն և հրապարակված չեն: «Ընդհանրապես կապիտալ ծախսերը վերջնական տեսքով նախատեսված են եղել 262 միլիարդ դրամ, հետևաբար 300 միլիարդ դրամի թերակատարում չէր կարող լինել, եթե նույնիսկ զրո լիներ կատարողականը, բայց փաստացի ցուցանիշը եղել է 192 միլիարդ դրամ, այսինքն՝ տարբերությունը 70 միլիարդ դրամ է»,- ասել է Ջանջուղազյանը:

Hetq.am

Տոկիո-2020-ի ընթացքում մեկնարկում է «Ucom Sport Challenge» սպորտային մարզաձեւերի մրցույթ-մարտահրավերը

Հավելենք, նույն մասնակիցը կարող է դառնալ հաղթող և՛ դիտումների քանակով, և՛ Ucom ժյուրիի ընտրությամբ։

Նոր տուն՝ նոր հույսերով

2021թ. բնակարանաշինության ծրագրի իրականացման համար, Վիվա-ՄՏՍ-ը նախատեսում է հատկացնել 225 մլն. ՀՀ դրամ, որի արդյունքում աջակցություն կստանա 84 ընտանիք:

Յունիբանկի պարտատոմսերի փոխցուցակումը Մոսկվայի բորսայում ճանաչվել է Հայաստանի լավագույն գործարք

Կորպորատիվ պարտատոմսերի շուկայի կապիտալիզացիան Հայաստանում եռապատկվել է 2018-2020 թվականներին: