Invalid username or password
ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանն ընդունել է «Moody’s» միջազգային վարկանիշային կազմակերպության ներկայացուցիչներին։ Այդ մասին b4b.am-ին հայտնեց ֆինանսների նախարարության մամուլի ծառայությունը: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստան Հանրապետության ներկայիս տնտեսական իրավիճակին, ընթացիկ բարեփոխումներին և տնտեսական զարգացման հեռանկարներին: Ի թիվս այլ հարցերի, քննարկվել են ՀՀ հարկային օրենսգրքի բարեփոխումներին և դրանց արդյունքում ակնկալվող ազդեցությանը, ՀՀ-ում կիրառվող հարկաբյուջետային կանոնի արդյունավետությանը, պետական գնումների բնագավառում ներկայում իրականացվող բարեփոխումներին առնչվող հարցեր։ ՀՀ ֆինանսների նախարարը հույս է հայտնել, որ տարբեր ուղղություններով ՀՀ կառավարության բարեփոխումների շրջանակը դրականորեն կազդի Հայաստանի վարկանիշավորման վրա։
Դիտումներ 556
«Հանձնաժողովը պետք է պարզեր այս ընկերությունների ֆինանսական և այլ հաշվետվությունների օրինականությունը, հիմնավորվածությունը, ապացուցողականությունը, արժանահավատությունը: Պարզե՞լ ենք՝ չենք պարզել, որովհետև դա պարզելու համար մենք ռեսուրսներ չունենք»,- ասաց Թունյանը:
ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ քննարկեց նախագիծը:
Ինչ վերաբերում է 1.5 միլիոն դրամից ավելի պարտավորություններին, ապա, ինչպես արտակարգ դրության ժամանակահատվածում, այնպես էլ դրանից հետո՝ ՊԵԿ-ը նրանց նկատմամբ իրականացրել և իրականացնում է օրենքով նախատեսված գործողությունները: