Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ատոմակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման երկարաձգման ծրագիրը կվարկավորվի պետբյուջեից

Վերադարձ լուրերի բաժին

«Հայկական ատոմային էլեկտրակայանի երկրորդ էներգաբլոկի շահագործման ժամկետների երկրաձգում» ծրագրի նպատակով ՀՀ կառավարությունը պետական բյուջեից տրամադրեց 63,2 միլիարդ դրամի վարկ: Այդ մասին որոշումն ընդունվեց գործադիրի նիստում: Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը հիշեցրեց, որ վերը նշված ծրագրի շրջանակներում Հայաստանի և Ռուսաստանի կառավարությունների միջև 2014 թվականի դեկտեմբերի 20-ին համագործակցության մասին և 2015 թվականի փետրվարի 5-ին՝ վարկի տրամադրման մասին համաձայնագիր է ստորագրվել: Խոսքը 300 միլիոն դոլարի մասին է, որից 270 միլիոն դոլարը վարկ է, իսկ 30 միլիոնը՝ դրամաշնորհ։

«Արդեն 2018 թվականի դեկտեմբերից վարկի երկարաձգման բանակցություններ են սկսվել: Մինչև 2019 թվականը տեղի ունեցած իրադարձություններով պայմանավորված՝ հնարավոր չի եղել ամբողջությամբ ծախսել առկա վարկային գումարը: Այս պահի մնացորդը 107 միլիոն դոլար է, սակայն այժմ առավել նպատակահարմար ենք համարում ՀՀ սեփական միջոցների հաշվին վարկավորում կատարել: Ծրագիրն ավարտին հասցնելու համար առաջարկվում է ՀՀ բյուջեից տրամադրել 63.2 միլիարդ դրամի բյուջետային վարկ»,- ասաց նախարարը:

Նախատեսվում է, որ բյուջետային վարկի համար անհրաժեշտ միջոցներ ապահովելու նպատակով ՀՀ ֆինանսների նախարարությունը կթողարկի լրացուցիչ պետական գանձապետական պարտատոմսեր: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ մինչ այժմ գոյություն ունեցած վարկն իր չափերով ու պայմաններով այնքան էլ հարմար չէ ատոմակայանի հետագա գործունեությունը կազմակերպելու համար:

«Փաստորեն, ներգրավում ենք ներքին աղբյուրներից միջոցներ, որոնք, աներկբա, շատ ավելի լավ պայմաններով են ներգրավելու և ավելի են մեծացնելու կառավարության լծակները՝ վարկի օգտագործման արդյունավետության մակարդակը բարձրացնելու: Այս պարագայում մենք կարողանում ենք գնումների շուկայից ձեռք բերել ապրանքներ մրցակցային սկզբունքով, ինչը ենթադրում է, որ ապրանքների գները կլինեն էականորեն ցածր», – ընդգծեց վարչապետը: Նրա խոսքով՝ երկար տարիներ ՀԱԷԿ-ը եղել է մի օբյեկտ, որից ավելի շատ վերցրել են, քան տվել: «Մենք կոնկրետ խնդիր ունենք ատոմակայանի արդյունավետությունը բարձրացնելու, որը ոչ միայն կառավարման, այլև էներգետիկ անվտանգության խնդիր է: Հստակ խնդիրը ձևակերպված է նախարարի առաջ, որը պետք է հստակ կատարվի»,- ասաց նա:

Արմենպրես

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ը պարզեցրել է վարչարարության ընթացակարգերը

Օրենսդրական փոփոխություններ՝ ուղղված Հայաստանի գործարար միջավայրի բարելավմանը:

2021թ. համար ԱՊՀ հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը

Նիստի շրջանակում 2021թ. համար Հարկային ծառայությունների ղեկավարների համակարգող խորհրդի նախագահ է ընտրվել ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը: Հաջորդ՝ 28-րդ նիստը կանցկացվի Հայաստանի Հանրապետությունում՝ 2021թ. հոկտեմբերին:

ՀՀ-ն մտադիր է հետևողականորեն խթանել ԵԱՏՄ շահերը համաշխարհային շուկայում.

Վարչապետը մասնակցել է Եվրասիական Բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին: