Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավտոմեքենաների ներմուծումը կհասնի 70 հազարի

Վերադարձ լուրերի բաժին

20:35 , 22 Հուլիս 2019

Հայաստանում ավտոմեքենաների ներմուծումը հուլիսի վերջին կհասնի 70 հազարի: Օգոստոսի 1-ից Նորագավիթի ավտոմաքսատան բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, աշխատակիցների թիվը ավելացնելու են 6-ով: Այդ մասին «Ֆեյսբուք»-ի էջում տեղեկացրել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Շուշանիկ Ներսիսյանը:

«2018 թ-ին ներմուծվել է մոտ 67 000 ավտոմեքենա: Այս ամսվա վերջին այդ ցուցանիշն արդեն անցած կլինի, և կունենանք մոտ 70 000 ձևակերպում: Այս մեծաքանակ ներմուծումները պայմանավորված են 2020թ-ից ԵԱՏՄ միասնական մաքսային դրույքաչափին անցում կատարելու հանգամանքով»,- նշել է Ներսիսյանը:

Նա նաև հայտնել է, որ, կանխատեսելով ներմուծման աճը, 2019 թ հունվարից Նորագավիթում տեղակայված բաժինների համար սահմանել են 6-օրյա աշխատանքային շաբաթ, ինչպես նաև ավելացրել են 5 ձևակերպող տեսուչ: Սրան զուգահեռ՝ սկսել են նաև բավականին ակտիվորեն ավտոմեքենաներ ձևակերպել հանրապետության բոլոր մաքսատներում, ինչպես նաև ավտոմեքենաների բեռնաթափում իրականացնել մաքսային պահեստներում: Այսօրվա դրությամբ՝ օրական մոտ 700 ավտոմեքենա է ձևակերպվում ՀՀ-ում, որից մոտ 500-ը՝ Նորագավիթում:

«Օգոստոսի 1-ից Նորագավիթի բաժիններում աշխատելու են 7-օրյա գրաֆիկով, և այս նպատակով ավելացվելու է ևս 6 աշխատակից: Մաքսային պահեստներում բեռնաթափման աշխատանքներ իրականացվելու են նաև շաբաթ-կիրակի օրերին։ «Մետեքսիմ» մաքսային պահեստը կահավորվել է, և շատ կարճ ժամկետներում ավտոմեքենաներ կձևակերպվեն նաև հենց այս պահեստում»,- տեղեկացրել է Ներսիսյանը:

Այդ ամենին համալիր լուծում տալու նպատակով ՊԵԿ նախագահի տեղակալը շատ կարևորել է վարչապետի՝ ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու հանձնարարականը, որտեղ կապահովվեն բոլոր անհրաժեշտ պայմանները և կստեղծվեն համապատասխան ենթակառուցվածքներ՝ ավտոմեքենան արագ և հեշտ մաքսազերծելու և հաշվառելու համար: «Հանձնարարականի առնչությամբ լայնածավալ աշխատանքներն արդեն մեկնարկել են և, ինչպես վարչապետը հայտարարեց, ավտոմաքսատունն արդեն տեղափոխված կլինի Գյումրի մինչև տարեվերջ»,- նշել է Ներսիսյանը:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Վիվա-ՄՏՍ. անվճար զանգի հնարավորություն՝ ընկերությունների հաճախորդների համար

«Toll-Free» ծառայության շրջանակում` համարին ստացված մուտքային զանգերի դիմաց վճարը գանձվում է զանգերը ստացողի կողմից:

ՎՏԲ-Հայաստան Բանկը և Renault Armenia-ն առաջարկում են ավտովարկավորման ամենաշահավետ պայմանները շուկայում

Ավտովարկի հայտ կարող են ներկայացնել 21-ից մինչև 65 տարեկան ՀՀ բոլոր ռեզիդենտները։ Ավտովարկավորման հատուկ պայմանները գործում են 2019-2020 թթ. արտադրության ավտոմեքենաներ ձեռք բերելու դեպքում։

Նոր սրացում Ամուլսարում

«Լիդիան Արմենիան» էլ պարզաբանել է՝ հեռացրել է «Լիդիանի» օրինական տարածքում արդեն մոտ երկու տարի գտնվող վագոն-տնակները։