Invalid username or password
Կառավարությունն այսօրվա նիստում Ավտոմաքսատունը Գյումրի տեղափոխելու ծրագրի իրականացման շրջանակում որոշել է վերաբաշխում կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում՝ ավելացնելով եկամուտները և ծախսերը 966,480.8 հազար դրամով: Միջոցներն ուղղվելու են ծրագրի նախագծանախահաշվային փաստաթղթերի կազմմանը: Որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության նախորդ՝ օգոստոսի 1-ին կայացած նիստում: Հաշվի առնելով ծրագրի հրատապությունը՝ նախատեսվում է նախագծման և շինմոնտաժային աշխատանքը կատարել փուլային եղանակով: Որոշման նախագծով առաջարկվում է սկզբնական փուլի համար հատկացնել 966.5 մլն դրամ՝ պայմանով, որ սահմանված կարգով ծրագրի իրականացման համար հաստատված և փորձաքննություն անցած ամփոփ նախագծանախահաշվային փաստաթղթերը ներկայացվեն ՀՀ կառավարություն:
Բնակարանով կապահովվի աղետի գոտու 61 ընտանիք
Գործադիրն ընդունել է իր՝ 2018 թ. դեկտեմբերի 27-ի 1515-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու, ՀՀ 2019 թ. պետական բյուջեով նախատեսված հատկացումների հաշվին աղետի գոտու բնակավայրերում երկրաշարժի հետևանքով անօթևան մնացած ընտանիքների բնակարանային ապահովման պետա¬կան աջակցության ծրագրի միջոցառումները հաստատելու մասին որոշում: Որոշման նպատակն է՝ ամրագրել ծրագրի շարունակական իրականացման համար ՀՀ 2019 թ. պետական բյուջեով նախա¬տես¬ված հատկացումների հաշվին իրականացվելիք միջոցառումները, որոնց արդյունքում ակնկալվում է լուծել ծրագրի շահառու ճանաչված 61 ընտանիքի բնակարանային խնդիր, ինչպես նաև ծրագրի շրջանակում կառուցված 31 բնակելի տների թերությունների վերացման աշխատանքների իրականացման արդյունքում ապահովել այդ բնակելի տների նկատմամբ սեփականության իրավունքի գրանցման գործընթացը:
Արգավանդ-Շիրակի փողոց ճանապարհահատվածի ֆինանսավորումն ավելացվելու է
Մեկ այլ որոշմամբ կառավարությունը վերաբաշխում է կատարել ՀՀ 2019 թ. պետական բյուջեում և Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող «Քաղաքային ենթակառուցվածքների և քաղաքի կայուն զարգացման ներդրումային երկրորդ ծրագիր» միջոցառման հատկացումները վարկային միջոցների մասով ավելացրել 3.3 մլրդ ՀՀ դրամով՝ ծրագրով նախատեսված Արգավանդ-Շիրակ ճանապարհահատվածի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման նպատակով:
Դիտումներ 503
Հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն, որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։
Շահութահարկի նվազեցումից մինչև ԱԱՀ գումարի վերադարձի նոր մեխանիզմ:
Առաջիկայում հիմնադրամը հանրությանը կներկայացնի 2021 թվականի բյուջեն, որը կներառի Կենտրոնական բանկի կողմից 2021 թվականի ընթացքում ֆինանսավորելիք ծախսերը: