Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավինյանը ներկայացրել է կորոնավիրուսի հետևանքների վերացման և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնմանն ուղղված գործողությունները

Վերադարձ լուրերի բաժին

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը Կառավարության նիստում ներկայացրեց «Տնտեսական արձագանքման ծրագիրը և գործողությունների նախնական պլանը հաստատելու մասին» որոշման նախագիծը:

Ըստ Ավինյանի՝ նախագիծը հասցեագրում է նոյեմբերի 18-ին վարչապետի կողմից հրապարակված ճանապարհային քարտեզի երկու կետերը՝ կորոնավիրուսի հետևանքների վերացում և տնտեսական ակտիվության միջավայրի վերականգնում: Ծրագրով սահմանվում են մինչև 2021 թվականի առաջին կիսամյակի ավարտը Կառավարության հակաճգնաժամային արձագանքման առաջնահերթությունները, նպատակները և գործողությունների շրջանակը:

«Ակնհայտ է, որ անցած տարվա ընթացքում կորոնավիրուսի համավարակը և Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմը, բացի հանրային առողջության և անվտանգության հետ կապված լրջագույն մարտահրավերներից, երկրի համար նշանակալի և բազմակի տնտեսական շոկի աղբյուր էին: Ըստ վիճակագրական տվյալների՝ 2020-ի տնտեսական անկումը կազմում է 7-8%: Տնտեսական այլ հիմնական ցուցանիշներ նույնպես բացասական դինամիկա են գրանցել, բայց Կառավարության տնտեսական մի շարք միջոցառումների արդյունքում հնարավոր է եղել որոշակիորեն զսպել էլ ավելի մեծ անկում ունենալու ռիսկը: Տնտեսական շոկը հաղթահարելու համար անհրաժեշտ է կարճ ժամանակում թիրախային միջոցառումների և գործիքների միջոցով ապահովել կենսունակ տնտեսական միջավայր, դրական սպասումներ առաջացնել»,- նշեց Ավինյանը:

Ծրագիրը շեշտադրում է երեք հիմնական գերակայություն՝

  1. տնտեսական ակտիվության վերականգնման արագացումը.
  2. վստահելի գործարար և սպառողական միջավայրի ապահովումը.
  3. միջնաժամկետ տնտեսական քաղաքականության օրակարգի ձևավորումը:

Ծրագրով նախատեսված են 12 նպատակային գործողություններ և 14 աջակցության ծրագրեր, որոնց առանցքում են՝ գյուղատնտեսության ոլորտում բարձր ավելացված արժեք ստեղծող նոր մշակաբույսերի աճեցման և վերամշակման համար անհրաժեշտ նախապայմանների ապահովումը:

Դրանցից մեկը, օրինակ՝ արդյունաբերական կանեփն է, որի արտադրության դրական փորձ ունեն ՌԴ-ը, ԱՄՆ-ը և Չինաստանը՝ նշեց փոխվարչապետը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հստակեցրեց՝ չշփոթել, խոսքն արդյունաբերական հումքի մշակման մասին է, որը, իհարկե, զուգահեռ ռիսկեր ունի, բայց դրանց կառավարման մեխանիզմներ կան, որոնք փորձարկված են մի շարք երկրներում:

Հաջորդը՝ քաղաքաշինական մի շարք աշխատանքների ուղղությամբ ջանքերի ավելացումը նույնպես այս ծրագրերի առանցքում են: Օրինակ՝ Երևանի 33-րդ թաղամասի, Կոնդի զարգացման, Հին Էրիվանի և այլ նմանատիպ ծրագրերը:

Նաև՝ պետական գույքի արդյունավետ կառավարման աշխատանքները: Մասնավորապես՝ ընտրված մի քանի պետական գույքի օտարման գործընթացի արագացման ապահովումը: Վարչապետը հավելեց՝ շատ է կարևորում ծրագիրը: Կան ընթացակարգերը և առաջարկները բարելավելու և ավելի գրավիչ դարձնելու խնդիրներ:

Իսկ աջակցության 14 ծրագրերի մասին Ավինյանը նշեց, որ դրանցից մի քանիսը վերաբերում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների հաղթահարմանը, դեռևս 2018-ին Կառավարության կողմից որդեգրված գյուղատնտեսական ծրագրերը կշարունակվեն, մի քանի այլ սուբսիդավորման ծրագրեր նույնպես կավելացվեն, և խոշոր բլոկ է կազմում նոր ծրագիրը, որը նախատեսում է աջակցել, խրախուսել այն արտադրությունը, որը կապված է Թուրքիայից շատ ապրանքների ներմուծման արգելքի հետ:

Փոխվարչապետը նաև նոր գործիքների մասին խոսեց, դրանցից մեկն առնչվում է պետական գնումների ընթացակարգերում որոշակի մեխանիզմների մշակմանը, որի նպատակն է տեղական ծագման աշխատանքային և արտադրական ռեսուրսների օգտագործման խրախուսումը: Ծրագրի նպատակը բյուջեով պլանավորած ՀՆԱ-ի 1 տոկոսային կետով հավելյալ աճ ունենալն է:

1lurer.am

Հայաստանը կարևորում է ԵԱՏՄ ներքին շուկաների պաշտպանության ընդհանուր մոտեցման մշակումը. Նիկոլ Փաշինյան

Աշխատանքային այցով Ղազախստանում գտնվող վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ալմաթիում մասնակցել է Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին:

ԵՄ-ն տրամադրում է ավելի քան 35 մլն. եվրոյի դրամաշնորհ՝ ՔՈՎԻԴ-19 համավարակի հետևանքների չեզոքացմանը

ԵՄ-ի արձագանքը բխում է «Team Europe» մոտեցումից , որի նպատակն է փրկել կյանքեր` այս համաճարակի դիմակայմանն ուղղված արագ և նպատակային աջակցություն ցուցաբերելով մեր գործընկերներին։

ՊԵԿ-ը հորդորում է եկամտահարկի վերադարձման դիմումները ներկայացնել էլեկտրոնային եղանակով

Համավարակով պայմանավորված՝ ՊԵԿ-ը կոչ է անում հնարավորինս հետևել սահմանափակումներին և հորդորում՝ փաստաթղթերը հարկային մարմին ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով կամ անհրաժշետության դեպքում՝ փոստային առաքմամբ: