Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավինյանը «Դոյչե բանկ»-ի ու «Գոլդման Սաքս»-ի հետ քննարկել է Սփյուռքի պարտատոմսերի թողարկումը

Վերադարձ լուրերի բաժին

20:15 , 24 Նոյեմբեր 2019

Վերկառուցման և զարգացման եվրոպական բանկի Արևելյան գործընկերության ներդրումային գագաթանժողովին մասնակցելու նպատակով Լոնդոնում գտնվող ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպել է «Դոյչե բանկ» և «Գոլդման Սաքս» ընկերությունների ներդրումային և կորպորատիվ գծով կառավարիչ-տնօրենների հետ։

Քննարկվել են ներդրումային ծրագրերի ֆինանսավորման մեխանիզմների, ինչպես նաև դրանց իրականացման համար նորարարական գործիքների կիրառման հնարավորությունները։ Տիգրան Ավինյանը ներկայացրել է Հայաստանի ներդրումային առաջնահերթությունները, խոսել կառավարության քաղաքականության և մասնավոր հատվածի զարգացման առկա մեծ ներուժի մասին։ Ներկայացվել է կառավարության ստեղծած «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲԸ-ն, որի առաքելությունն է խոշոր հանրային ներդրումային ծրագրերը կառավարելը։ Այս համատեքստում քննարկվել են «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ»-ի միջոցով ներդրումային ծրագրերի իրականացման հնարավոր մոտեցումները, այդ թվում՝ Սփյուռքի պարտատոմսերի թողարկման միջոցով։

«Դոյչե բանկ»-ի և «Գոլդման Սաքս»-ի ներկայացուցիչները ներկայացրել են իրենց փորձը, առկա ֆինանսական գործիքների կիրառման առավելություններն ու հնարավոր ռիսկերը, ինչպես նաև հետաքրքրություն հայտնել Հայաստանի հետ համագործակցության վերաբերյալ։ Կողմերը պայմանավորվել են փոխանակել անհրաժեշտ տեղեկությունները ու նախանշել հետագա անելիքները կոնկրետ ուղղություններով համագործակցության համար։

Գանձաքարում կիսակառույցի խնդիր կլուծվի

Երկուսենյականոց կիսակառույց, կոմունալ հարմարությունների բացակայություն, վառարանի ծխից սևացած պատեր, բազմաթիվ հոգսեր և դրանք լուծելու անորոշություն…

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել տան անվտանգությունն ապահովող Xiaomi խելացի հավաքածուն

Ucom-ի առցանց խանութում, ինչպես նաև մի շարք Ucom վաճառքի և սպասարկման կենտրոններում ցանկացողները կարող են ձեռք բերել Xiaomi խելացի սարքերի հավաքածուն, որը թույլ կտա վերահսկել տունը կամ բնակարանը ցանկացած վայրից։

Գնիշիկ բնակավայրում  վայրի ծառատեսակներ են տնկվել

Գործընկերություն՝ հանուն բնապահպանության: