Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավելի քան 460 սուբվենցիոն ծրագիր համայնքներն իրականացրել են պետության աջակցությամբ

Վերադարձ լուրերի բաժին

14:21 , 23 Դեկտեմբեր 2019

ՀՀ կառավարությունը համայնքների և մասնավոր սեկտորի համաֆինանսավորմամբ 2019-ին 483 սուբվենցիոն ծրագրերից արդեն կյանքի է կոչել 462-ը: Պետությունը կատարել է իր խոստումը` դրանց համար տրամադրելով 10 մլրդ դրամի ֆինանսավորում: Այդ մասին տարեկան ամփոփիչ ասուլիսում հայտնեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանը:

«Դրանք 16.4 մլրդ դրամի ծրագրեր են, որից համայնքային ֆինանսավորումը կազմում է 6.8 մլրդ, իսկ պետական ֆինանսավորումը` 9.6 մլրդ դրամ: Այսինքն՝ ՀՀ կառավարությունն իր խոստման համաձայն` 10 մլրդ դրամի շրջանակներում տրամադրել է 9.6 մլրդ դրամ պետական ֆինանսավորում, որի արդյունքում մենք համայնքներում ունենք զգալի ձեռքբերումներ»,-ասաց Պապիկյանը:

Նախարարը շեշտեց`շատ են կարևորում սուբվենցիոն ծրագրերը, քանի որ դրանք պետություն-համայնք և արդեն իսկ իրենց ջանքերով մասնավոր համագործակցության կարևոր արդյունք են: «Մենք այս ճանապարհով փորձում ենք տարբեր համայնքներում բնակվող մեր հայրենակիցների ունեցած հնարավորությունները, որոնք պատրաստ են տրամադրել համայնքին, օգտագործել համայնք-պետություն համագործակցության շրջանակում` ի շահ համայնքի»,-ասաց նախարարը:

Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում այս տարի կատարվել է շուրջ 112 կմ ասֆալտապատում ` համայնքային համաֆինանսավորմամբ, պետական և մասնավոր աջակցությամբ: Սուբվենցիոն ծրագրերով այս տարի կատարվել է նաև խմելու ջրի և ջրահեռացման համակարգին առնչվող 46 ծրագիր: 32 համայքների 39 բնակավայրերում իրականացվել են ոռոգման համակարգի աշխատանքներ:

Արմենպրես

Ucom-ն առաջարկում է ձեռք բերել 4 սուպեր տեսախցիկով Xiaomi Redmi 10 և ստանալ անլար բարձրախոս

Հավելենք, որ 5000 մԱ/ժ հզոր մարտկոցով Xiaomi Redmi 10-ը հնարավոր է օգտագործել ողջ օրվա ընթացքում և չանհանգստանալ սմարթֆոնը լիցքավորելու մասին։ Իսկ շնորհիվ 18 Վտ/ժ լիցքավորման տեխնոլոգիայի` այն լիցքավորվում է շատ արագ։

SME Banking Club-ը Յունիբանկին ընդգրկել է լավագույն բիզնես վարկեր առաջարկող բանկերի ցուցակում

Յունիբանկի կողմից տրամադրված բիզնես վարկերի ծավալը 2020 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ աճել է 30%-ով։

Յունիբանկն առաջարկում է 4.8% արժեկտրոնային եկամտաբերությամբ դոլարային պարտատոմսեր

Յունիբանկը թողարկել է դոլարային պարտատոմսեր արժեկտրոնային բարձր եկամտաբերությամբ՝ 4.8% տարեկան: