Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավելի քան 4 տրիլիոն դրամ. Ամեն ինչ՝ ՀՀ բանկերի ակտիվների մասին (infographics)

Վերադարձ լուրերի բաժին

20:39 , 02 Փետրվար 2017

Հայաստանի շուկայում գործող 17 առևտրային բանկերի ակտիվների ընդհանուր ծավալը 2016 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 4 տրիլիոն 49.8 մլրդ դրամ։ B4B PRO համակարգն ամփոփել է ակտիվների ցուցանիշները՝ հիմնվելով բանկերի 2016 թվականի 4-րդ եռամսյակի միջանկյալ հաշվետվությունների հիման վրա։

2015 թվականի վերջի դրությամբ, ըստ տարեկան (ստուգված) հաշվետվությունների՝ նույն 17 բանկերի ակտիվները 3 տրիլիոն 275.9 մլրդ դրամ էին։ Այսինքն՝ բանկային ակտիվները 2015-ի վերջի համեմատ աճել են մոտ 774 մլրդ դրամով կամ 23.6%-ով, ինչը հիմնականում պայմանավորված է Կենտրոնական բանկի՝ բանկերի խոշորացման քաղաքականությամբ։

Ինչպես տեսնում եք այս գծապատկերում, դոլարային արտահայտությամբ, ակտիվների մեծությամբ առաջատարներն են Ամերիաբանկը (718.3 մլրդ դրամ), Արդշինբանկը (504.7 մլրդ դրամ) և Հայբիզնեսբանկը (404.4 մլրդ դրամ)։

Դոլարային արտահայտությամբ՝ 1 մլրդ դոլարից ավելի ակտիվներ ունեն միայն Ամերիաբանկը և Արդշինբանկը։ Ընդ որում, եթե Արդշինբանկը նոր է հատել այդ շեմը, Ամերիաբանկը 2015 թվականի վերջին արդեն ուներ 1 մլրդ դոլարին համարժեք դրամը գերազանցող ակտիվներ։ Գծապատկերում ներկայացված է առանձին բանկերի ակտիվների մեծությունը՝ 2014, 2015 և 2016 թվականների վերջի դրությամբ։

2015 թվականի վերջի համեմատ 17 բանկերից 14-ի ակտիվներն աճել են, մեկը մնացել է գրեթե անփոփոխ (Ինեկոբանկի ակտիվներն աննշան չափով նվազել են), իսկ HSBC Հայաստան և ՎՏԲ Հայաստան բանկերի ակտիվները նվազել են։

Բացարձակ առումով՝ ամենից շատ աճել են Ամերիաբանկի ակտիվները՝ 202.4 մլրդ դրամով։ Իսկ տոկոսային առումով ակտիվների տպավորիչ աճ է գրանցել Անելիք բանկը՝ 212% աճ (նշենք, որ Անելիք բանկի ակտիվների աճը հիմնականում պայմանավորված է վարկային պորտֆելի թռիչքային աճով, ինչի մասին գրել ենք

Ակտիվների իրացվելիությունը՝ ըստ ՀՀ ԿԲ սահմանած տնտեսական նորմատիվների, ներկայացված է աղյուսակում։ Իրացվելիության նորմատիվները 2016 թվականի վերջին մի շարք բանկերի մոտ զգալիորեն աճել են։ Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ բանկերից շատերը իրենց կապիտալը համալրեցին անցած տարվա վերջին եռամսյակում (ընդհանուր կապիտալի 30 մլրդ դրամի պահանջին համապատասխանելու համար)։ Այսինքն, բանկերի մոտ կարճ ժամանակում կուտակվեցին մեծ ռեսուրսներ, որոնք նրանք այսօր փորձում են տեղաբաշխել։ Բանկային ոլորտին ոչ այնքան ծանոթ ընթերցողի համար նշենք, որ ԿԲ-ն սահմանում է թույլատրելի ստորին շեմը՝ խնդիրները կանխելու համար, սակայն թույլատրելիից չափազանց բարձր իրացվելիությունը խոսում է այն մասին, բանկը իր ակտիվները արդյունավետ չի կառավարում (այսինքն՝ կապիտալը փող չի բերում)։

Վերջում կազմել ենք նաև առանձին բանկերի վարկային պորտֆելների և մնացած ակտիվների հարաբերակցությունը։ Սրանով կարելի է պատկերացում կազմել այն մասին,թե առանձին բանկեր ինչ չափով են շեշտը դնում վարկավորման վրա։ Օրինակ, Անելիք բանկի, Ամերիաբանկի և Ինեկոբանկի ակտիվների մեծ մասը հաճախորդներին տրված վարկերն են։ Իսկ, օրինակ, Մելլաթ բանկում վարկերը կազմում են ակտիվների ընդամենը 14%-ը։ Իրանական բանկի ակտիվների մեջ ամենամեծ տեսակարար կշիռն ունեն արժեթղթերը, որին հաջորդում են դրամական միջոցները։

 

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Ազգային անվտանգության խորհրդի նիստում քննարկվել է ռազմարդյունաբերական համալիրի զարգացման

Հանրապետության Նախագահ, Ազգային անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հրավիրել է Ազգային անվտանգության խորհրդի նիստ

«Մեղրի» ազատ տնտեսական գոտին պաշտոնապես մեկնարկեց իր գործունեությունը (լուսանկարներ)

Դեկտեմբերի 15-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի ներկայությամբ, տրվել է «Մեղրի» ազատ տնտեսական գոտու (ԱՏԳ) գործունեության պաշտոնական մեկնարկը։

«Ավելի խիստ վարչարարությունը կիրառվում է ռիսկային համարվող հարկատուների դեպքում». Արմեն Սաֆարյան

Հարցազրույց ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեի Խոշոր և միջին հարկ վճարողների տեսչություն-վարչության պետ Արմեն Սաֆարյանի հետ