Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավելի քան 2300 մարդ ստացել է սոցիալական միանվագ աջակցություն

Վերադարձ լուրերի բաժին

Հեղինակ

B4B.am

20:10 , 10 Ապրիլ 2020

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը Ֆեյսբութի իր էջում գրել է.
«Այսօր աշխատանքային օրվա վերջում բանկերի կողմից տրամադրված տեղեկությունների համաձայն 2,307 մարդ ստացել է սոցիալական ծրագրերով նախատեսված իրեն հասանելիք միանվագ աջակցությունը, որի ընդհանուր բյուջեն կազմել է 188,732,000 դրամ։
📌 Կառավարությունն այսօր փոփոխություն է կատարել Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 7-րդ ծրագրում՝ ընդլայնելով շահառուների շրջանակը։ Խոսքը հղի կանանց վերաբերող ծրագրի մասին է, որի պայմաններից էր կնոջ ամուսնու աշխատանքից ազատվելու հանգամանքը։ Փոփոխությամբ սահմանվել է, որ 100,000 միանվագ աջակցություն կտրամադրվի նաև այն հղի կանանց, ում ամուսինը չի աշխատում մարտի 30-ի դրությամբ։

Հիշեցնեմ, որ այս ծրագրով վճարումները մեկնարկել են այսօր, սակայն շահառուների նոր խումբը իրենց անունը ցուցակում կգտնի հաջորդ շաբաթվա ընթացքում, որից հետո կարող է մոտենալ բանկ՝ գումարը ստանալու։
👉 Առավել մանրամասն՝ https://bit.ly/2JRokBH »:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Դարձե՛ք ՎՏԲ-Հայաստան Բանկի և Mastercard-ի #cashbackմարաթոն ակցիայի մասնակից և ստացե՛ք Ձեր cashback-ը

Ակցիայի մանրամասների հետ կարելի է ծանոթանալ Բանկի պաշտոնական կայքում:

Հայտարարվել է ՎՏԲ-Հայաստան Բանկի Խորհրդի նոր կազմը

Խորհրդի կազմում ընդգրկվեցին Արթուր Յուրիի Ջավադյանը և Միխայիլ Վյաչեսլավի Զայցևը:

Քայքայված վագոն-տնակը լքել է ևս մեկ ընտանիք

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցության արդյունքում, միայն 2020 թվականին, աջակցություն է ստացել Հայաստանի տարբեր մարզերում բնակվող 96 ընտանիք: