Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավելի քան 10 մլրդ դրամի ներդրում՝ «Երևանի ՋԷԿ»-ում. կվերազինվի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը

Վերադարձ լուրերի բաժին

18:17 , 16 Նոյեմբեր 2017

Կառավարության այսօրվա որոշումներով «Երևանի ջերմաէլեկտրակենտրոն» ՓԲԸ-ն ներդրումային ծրագրի շրջանակում կօգտվի ապրանքների ներմուծման դեպքում ԱԱՀ-ի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու և ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնություններից:

«Երևանի ՋԷԿ»-ի համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը գործարկվել և առևտրային շահագործմանն է հանձնվել 2010 թ.-ին և մինչ օրս աշխատում է շարունակական բեռի բազիսի ռեժիմում և կանգնեցվում է տարեկան մեկ անգամ արտադրողների կողմից սահմանված տարեկան ընթացիկ նորոգումների նպատակով: Ընկերության նպատակն է Երևանի տարածքում գործող համակցված շոգեգազային ցիկլով էներգաբլոկը վերազինել, որի արդյունքում կբարելավվեն մի շարք ցուցանիշներ:

Ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը նպատակադրված է կատարել ընդհանուր շուրջ 10,7 մլրդ ՀՀ դրամի ներդրում սարքավորումների ձեռքբերման համար։ Արդյունքում 2018-2020 թթ. կստեղծվի մոտ 20 աշխատատեղ` 250 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Մեծ ստվերայնություն՝ խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների ոլորտում

ՊԵԿ դիտարկումները վկայում են, որ խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցող անձանց կողմից խիստ թերի են հայտարարագրվում եկամուտները

Ucom-ը գործարկեց ավտոպարկի կառավարման uFleet նորարարական լուծումը

Հոկտեմբերի սկզբին ԴիջիԹեք 2018 տեխնոլոգիական ցուցահանդեսին Ucom ընկերության կողմից ներկայացված uFleet ավտոպարկի կառավարման ամպային նորարար լուծումն արդեն հասանելի է օգտագործման համար

Ալավերդու պղնձաձուլական գործարանը կվերաբացվի և առաջիկա մեկ տարվա ընթացքում չի փակվի. Azatutyun

Երեկ կայացել է փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանի և Ալավերդու երեք օր առաջ փակված պղնձաձուլարանի սեփականատեր, «Վալլեքս» խմբի ընկերությունների նախագահ Վալերի Մեջլումյանի հանդիպումը