Մուտք

Invalid username or password

Մոռացե՞լ եք գաղտնաբառը

Ավելի շատ կոնյակ, ավելի քիչ օղի

Վերադարձ լուրերի բաժին

10:04 , 01 Մայիս 2017

2016 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում արտադրվել է 7123.8 հազար լիտր կոնյակ։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ՝ կոնյակի արտադրության ծավալներն ավելացել են 2.1 անգամ։

Նույն ժամանակահատվածում վիսկիի արտադրության ծավալը կազմել է 422.5 հազար լիտր (աճը 2016 թվականի առաջին եռամսյակի համեմատ՝ 7.2%), գինու արտադրության ծավալը՝ 1967.7 հազար լիտր (աճը՝ 36.5%), շամպայնի արտադրության ծավալը՝ 97.7 հազար լիտր (աճը՝ 14.7%), գարեջրի արտադրության ծավալը՝ 2710.5 հազար լիտր (աճը՝ 5.5%)։

2017 թվականի հունվար-մարտին ալկոհոլային խմիչքներից նվազում է գրանցվել միայն օղու և լիկյորի արտադրության գծով. արտադրվել է 1088.8 հազար լիտր, ինչը 46%-ով քիչ է նախորդ տարվա առաջին եռամսյակի ցուցանիշից։

Ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունն աճել է 30%-ով՝ կազմելով 15110.2 հազար լիտր։ Իսկ բնական հյութերի արտադրությունը նվազել է 5.3%-ով (ծավալը՝ 2501.4 հազար լիտր)։

ԱՄԵՆԱԿԱՐԴԱՑՎԱԾ ԼՈՒՐԵՐ

Հանքային ջրերի արդյունահանման ծավալները թաքցնելով տնտեսվարողները չեն վճարել մոտ 230 մլն դրամ. Դատախազություն

ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից իրականացված ուսումնասիրությամբ պարզվել է, որ…

Ucom-ի բոլոր հեռուստադիտողները կվայելեն Viasat ընտանիքի ևս 4 հեռուստաալիք

U!TV բոլոր բաժանորդներն, անկախ բաժանորդագրության փաթեթների տեսակից, հնարավորություն ունեն դիտելու Viasat ընտանիքի ևս 4 ամենապահանջված հեռուստաալիքները

MasterCard-ի «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը շնորհվել է Կոնվերս Բանկին

Mastercard-ի իրականացրած MCDS կոնֆերանսի ընթացքում Կոնվերս Բանկին շնորհվել է «Լավագույն մարքեթինգային արշավներ Հայաստանում» մրցանակը: